2022 թ.-ին ՀՀ ՀՆԱ-ն 8.5 տրլն դրամ էր, 2021թ-ին 7 տրլն է եղել. Արմեն Քթոյան
«2022 թ.-ի համար Հայաստանի ՀՆԱ-ն կազմել է 8.5 տրլն դրամ, 2011 թվականին՝ 7 տրլն դրամ է եղել, այսինքը՝ տարվա ընթացքում մեր տնտեսությնն ընդլայնվել է 1.5 տրլն դրամով»,-«Ռուսաստանի՝ Ուկրաինայում վարած պատերազմի ազդեցությանը ՀՀ տնտեսության վրա» թեմայով ուսումնասիրությունները ներկայացնելիս հայտնեց, փորձագետների խմբի անդամ, ՀՊՏՀ Վիճակագրության ամբիոնի վարիչ Արմեն Քթոյանը:
Նա հայտնեց, որ 2022 թվականի ընթացքում ՌԴ-ից Հայաստան բանկային համակարգով դրամական փոխանցումները կազմել են 1.3 տրլն դրամ, որը նախորդ տարվա համեմատ ավել է 1.1 տլն դրամով
«Պատկերացրեք, ՀՀ տնտեսությունը 1.5 տրիլիոն դրամով է աճել և միայն Ռուսաստանից Հայաստան դրամական փոխանցումների զուտ ներհոսքը ավելացել է 1.1 տրիլիոնով»,-ընդգծեց տնտեսագետը:
Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի «Քաղաքական երկխոսություն. Հարավային Կովկաս» տարածաշրջանային ծրագրի ղեկավարի տեղակալ Մաթիաս Հեսպեն հայստնեց, որ ռուս- ուկրաինական պատերազմից ողջ աշխարհի տնտեսությունը կրել է160 մլրդ դոլարի վնաս, իսկ Հայաստանում այն նպաստել է տնտեսության աճին:
Հեսպեն հայտարարեց, որ պետք է պատասխանել հարցերին, թե պատերազմով ապահովված տնտեսական աճը Հայաստանի համար կայուն զարգացո՞ւմ է ապահովում, թե՞ տնտեսության խոցելիությունն է մեծացնում, և հասարակությունն ինչքանո՞վ է զգում այդ աճը: