Թուրքիայի քաղաքացիները 3-րդ տեղում են ԵՄ-ից ապաստան հայցողների մեջ
Եվրամիության ապաստանի հարցերով գործակալությունը հրապարակել է 2022-ին ԵՄ+ (ԵՄ 27 երկրներ գումարած Նորվեգիան ու Շվեյցարիան) երկրներ ապաստան ստանալու համար դիմումների վերաբերյալ տվյալները: Դրանցից պարզ է դարձել, որ ապաստան ստանալու դիմումներով առաջին տեղում են սիրիացիները՝ 132 հազար դիմումներով, երկրորդ տեղում են աֆղանները՝ 129 հազարով:
Էրմենիհաբերի փոխանցմամբ, Թուրքիան 55 հազար հայտով զբաղեցրել է 3-րդ տեղը։ Գործակալությունը հայտարարել է, որ Թուրքիայից հայտերի ավելացման պատճառ է դարձել աճող գնաճը և ժողովրդավարության հետընթացը երկրում:
Հնգյակը եզրափակում են Վենեսուելան ու Կոլումբիան, համապատասխանաբար 51 և 43 հազար դիմումներով:
Հաղորդվում է, որ 2022-ին ԵՄ+ երկրներից ապաստան ստանալու համար ստացվել է 966 հազար դիմում՝ զգալի աճ գրանցելով 2021-ի 600 հազարի դիմաց:
Մոտ 4 միլիոն ուկրաինացիներ, որոնց ԵՄ երկրները ժամանակավոր պաշտպանություն են ստացել Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո, չեն ներառվել հրապարակված ցուցանիշներում: