«Հրապարակ». Ի՞նչ եղավ «ագորան»
«Հրապարակ» թերթը գրում է.
«Նիկոլ Փաշինյանն իր 100 օրվան նվիրված հանրահավաքի ժամանակ խոստացավ, որ Հանրապետության հրապարակը լինելու է աթենական ագորան՝ որոշումները կայացվելու էին հրապարակում, ազգովի: Մյունխենում Ադրբեջանի նախագահն ասաց, որ 3 օր առաջ ստացել են Հայաստանի առաջարկները, ուսումնասիրում են, ըստ ամենայնի՝ կստորագրեն՝ շեշտելով, որ «Ղարաբաղի մասին որևէ դրույթ անընդունելի է»։
Նիկոլ Փաշինյանը ո՛չ իր ուղարկած առաջարկները, ո՛չ բանակցությունները հանրությանը չի ներկայացնում, անգամ իշխանական պատգամավորներին չի հայտնում։ Առաջարկները փոխանցելու օրը՝ երեկոյան, նա շտապել էր խորհրդարան՝ ուսապարկերին իրազեկելու, որ «բարաթն» ուղարկել է, սակայն բովանդակությունը չէր ներկայացրել, միայն հույս էր հայտնել, որ այս տարի խաղաղության պայմանագիրը կստորագրվի։
Նախօրեին էլ ՔՊ վարչության նիստում փակագծեր չի բացել, չնայած քննարկել են ոչ միայն ՏԻՄ-երին վերաբերող հարցեր, այլև անդրադարձ է եղել մյունխենյան հանդիպմանն ու խաղաղության պայմանագրին։ Փաշինյանը գրեթե կրկնել է խորհրդարանում ունեցած ելույթը՝ ասելով, որ քննարկումները պայմանագրի կետերի շուրջ շարունակվում են, չկա պայմանավորվածություն»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են