Արևմուտքը ձգտում է մասնատել Ռուսաստանը․ Շոյգու
ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն շնորհավորել է ռուս զինծառայողներին Հայրենիքի պաշտպանի օրվա առթիվ՝ նշելով, որ այսօր երկիրը գտնվում է Արևմուտքի կողմից լուրջ վտանգի տակ։
ՌԻԱ Նովոստիի փոխանցմամաբ, Շոյգուն ընդգծել է՝ ՌԴ զինված ուժերը Ռուսաստանի ազգային անվտանգության և կայուն զարգացման երաշխիք են։
«Մեր զինվորներն ու սպաները պաշտպանում են այն, ինչի համար կռվել են մեր պապերն ու նախապապերը։ Նրանց համար կյանքի բարձրագույն իմաստը միշտ եղել է Հայրենիքի բարեկեցությունն ու անվտանգությունը։ Իսկ մեզ ՝ նրանց իրավահաջորդների, համար հայրենիքին նվիրվածությունը գլխավոր արժեքն է, Ռուսաստանի անկախության հուսալի հենարանը»,- ասել է նա՝ ելույթ ունենալով Ռուսական բանակի կենտրոնական ակադեմիական թատրոնում կայացած գալա երեկոյի ժամանակ։
Շոյգուն նշել է, որ զինվորների հերոսությունն ու խիզախությունը, ինչպես նաև ռուսական զենքի հզորությունն ու փառքը միշտ եղել են Ռուսաստանի մեծության անբաժանելի մասը։
«Այսօր մենք կրկին կանգնած ենք լուրջ վտանգի առաջ։ Ուկրաինային օգտագործելով՝ հավաքական Արևմուտքը ձգտում է մասնատել Ռուսաստանը, զրկել նրան անկախությունից։ Այդ փորձերը դատապարտված են ձախողման», - ասել է ՊՆ ղեկավարը։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները