Դենդրոլոգ. Արդյո՞ք դրսի կապիտալին Հայաստանը հետքրքրում է միայն որպես խաչմերուկ և հանքավայր, թե՞ նաև որպես քաղցրահամ ջրերի պահեստ
Դենդրոլոգ Մեխակ Սայադյանը, արձագանքելով Ամուլսարի՝ որպես հանք շահագործման թույլտվությանը, գրում է.
«Ջուրը Մեր Երկրի Հարստությունն Է
Ջուրը կյանք է։
Գիտնականները հազարավոր տարիներ գլուխ են կոտրում, թե ինչպե՞ս է արեգակնային համաստեղության մեջ միայն երկրանգնդի վրա հայտնվել ջուրը, կամ եթե նույնիսկ մնացածի վրա էլ է եղել, ինչո՞ւ է պահպանվել միայն այստեղ։
Ես իհարկե դրա պատասխանը չունեմ։
Ինձ և շատ շատերին հուզում է ջրերի ճիշտ կառավարման և օգտագործման հարցը։
Ինչպե՞ս է առաջանում ջուրը, որտեղի՞ց են սկիզբ առնում քաղցրահամ ջրերի ակունքները, դառնում աղբյուրներ, գետակներ, լճակներ, լճեր և այլն...
Խոսքը դասագրքերից մեզ հայտնի ՝ սոսկ ֆորմուլայի մասին չէ (H2O), երկու մոլեկուլ ջրածին և մեկ մոլեկուլ թթվածին։
ՀՀ և Արցախի հանրապետության մեծ մասն ունի քաղցրահամ ջրերի բավարար պաշար՝ բնակչությանը խմելու ջրով ապահովելու համար։
Եվ ընդհանրապես Հայկական բարձրավանդակը հարուստ է քաղցրահամ ջրերի պաշարներով։
Լուսանկարներում, որոնք վերցրել եմ Googl֊ից, մի քանի հայտնի ջրվեժների պատկերներն են(Վիկտորիա, Անխել, Նիագարա, Իգուասու)։
Ի՞նչ եք տեսնում։ Երբևէ խորհե՞լ եք, թե ինչու՞ է ջուրը առաջանում ժայռերում...
(Օրինակ Արագածը)։Yutub-ում հետաքրքիր հաղորդումներ կգտնեք ջրվեժների մասին։
Ջուրը, որքան էլ զարմանալի թվա, չի առաջանում(ծագում, գոյանում) անտառներում։ Անտառներում կարող են լինել փոքրիկ առվակներ, առավելագույնը՝ փոքրիկ գետակներ։
Անտառն իր բոլոր բաղադրիչ մասերով (մայրական ապար, հող, ջրեր, ծառեր, թփեր, սնկեր, խոտածածկույթ, միկրոբներ և այլն), որպես գերհզոր պոմպերի (насос) միակցություն (комплекс), վեր բարձրացրած (քաշած) է պահում ջրերը և ուղղորդում դրանք։
Հատվե՞ց անտառը, ուրեմն կորավ ջուրը։
Շատերդ հանդիպած կլինեք այնպիսի մի երևույթի, երբ անտառի մեջ կամ փեշերում լինում է աղբյուր։ Որոշ ժամանակ հետո որոշում եք գնալ՝ և ձեր հուշերում, մտապահված տեղում, ձեր սիրած աղբյուրը չեք գտնում։ Չկա նաև ծառը, կամ ծառերը որի(որոնց) տակից կամ մոտից
բխում էր այն աղբյուրը։
Չկա, որովհետև անուղեղ, չար և չկամ երկոտանի էր այդտեղով անցել և հատել ծառը(ծառերը)։
Ջուր այդտեղ այլևս չի լինի, նա խռովել է...
33 տարի է, մեր անտառը հատվում է։ Հատվում է անգթաբար, հատվում է հիմնականում շահույթ ստանալու համար, և ոչ մեկի մտքով չի անցնում, որ դրանով "սոցիալական խնդիրների" լուծման(նախկին անտառահատ պաշտոնյայի խոսքերից) պատրվակի տակ ոչնչացվում է ջուրը։
Անտառի տակից իջած ջուրը միանում է ներքին հոսքերին և գնում է դեպի մեծ գետերը, ոչ մի օգուտ չտալով մեզ, և գնում ոռոգելու օտարի հողերը։
Գետերի հուներն ավերելիս տեսնես որևէ մեկի մտքով անցե՞լ է, որ ջուրը իջնում է և կորում։
Արտոնագիր(лицензия) տվողները պատկերացնու՞մ են, որ թղթի վրա գրելով
«Վերականգնվող Ռեսուրս», ռեսուրսը չի վերականգնվելու, որ գետերից ու լճերից հանվում է 20֊30 անգամ ավելի խիճ ու ավազ, քան բերվածքն է։
Քանի որ գրածներս կարդում են նաև այս ոլորտների համար պատասխանատուներ, ուղղակի խորհուրդ եմ տալիս նորից ու նորից ուշադիր լինել այս գերկարևոր հարցերին։
Իսկ ամենավերջում բոլորս հարց տանք մեզ, արդյո՞ք դրսի կապիտալին Հայաստանը հետքրքրում է միայն որպես խաչմերուկ և հանքավայր, թե՞ նաև որպես քաղցրահամ ջրերի պահեստ։
Նույնը լինելու է Ամուլսարի պարագայում։
Դա միայն սար չէ, դա միայն հանք չէ։
Չի կարելի ավերել ժայռերն ու սարերը։
Դրանով կավերվեն դեպի վեր գնացող ջրի ուղիները(սնող երակները)»։
Հարակից հրապարակումներ`
- Ակտիվիստը ներկայացրել է Ամուլսարը հանք չդառնալու ուղիներից մեկը
- «Ժողովուրդ». Իշխանություններն են ամեն քայլի դիմել, որպեզի փաստաթղթեր ստորագրեն՝ Ամուլսարի հանքը շահագործելու համար
- Ամուլսարի շուրջ առկա լարվածությունն ավելի երկար կյանք է ունենալու․ Իրավապաշտպան
- Ամուլսարի վարչական գործը հետաձգվել է՝ երրորդ կողմի հիվանդության պատճառով․ Ենոքյան
- Ամուլսարի գործով դատական նիստ կկայանա՝ քննելու նոր ի հայտ եկած գործոնները
- Սա հակապետական հանցագործություն է․ Հակոբ Սանասարյանը՝ Ամուլսարի ծրագրի մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան