Մեթադոնի լուծույթներ վաճառած տղամարդը կալանավորվել է
Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության քրեական հետախույզներն օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Մրգաշատ գյուղի մի բնակիչ մեթադոն է վաճառում։ Տվյալները ստուգվել ու հաստատվել են Մեծամորի բաժնի գործընկերների հետ։
Ոստիկանության հաղորդմամբ, իրավապահները նախ հայտնաբերել ու ձերբակալել են երեք անձի։ Նրանց մոտ «մեթադոնային լուծույթ» գրառմամբ թափանցիկ հեղուկով տարաներ են եղել։ Պարզվել է, որ երեքն էլ թմրամիջոցը ձեռք էին բերել 62-ամյա մրգաշատցուց։ Նրանցից մեկի տան խուզարկությամբ հայտնաբերվել է նաև շուրջ 4 գրամ մարիխուանա։
«Կարճ ժամանակ անց Սարդարապատ գյուղում ոստիկանները հայտնաբերեցին, ձերբակալեցին և, մեքենայով հանդերձ, Մեծամորի բաժին տեղափոխեցին 62-ամյա մրգաշատցուն և երկու տղամարդու՝ երկուսն էլ 52 տարեկան։ Նրանց մոտ ևս «մեթադոնային լուծույթ» գրառմամբ սպիտակ հեղուկով տարաներ կային։ Քրեական վարույթի շրջանակում իրավապահները խուզարկեցին 62-ամյա մրգաշատցու մեքենան՝ հայտնաբերելով մեթադոնի լուծույթով սրվակ, իսկ տան խուզարկությամբ՝ տարբեր հրազենների ու տրամաչափի փամփուշտներ։
62-ամյա տղամարդը կալանավորվել է։ Հանգամանքները պարզվում են Արմավիրի մարզային քննչական վարչությունում կատարվող նախաքննությամբ»,- հայտնում են ոստիկանությունից։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան