Վստահ ենք, որ բոլոր նոր տեխնոլոգիական միջոցներն օգտագործվելու են. Անահիտ Ավանեսյանը՝ Ամուլսարի շահագործման մասի
«Չունենք ծանրաբեռնվածություն հիվանդանոցային օղակում, վիրուսը, միգուցե, ավելի թեթև ընթացք ունի, հետևաբար չունենք նաև դիմելիության աճ հոսպիտալացման համար»,-կառավարության դիմաց տված ճեպազրույցում հայտնեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ պատասխանելով հանրապետությունում սուր շնչառական հիվանդությունների աճի վերաբերյալ հարցին:
Անդրադառնալով հիվանդանոցների ռեանիմացիոն բաժին ընդունելու համար բժշկական կենտրոններից պահանջվող բարձր վճարների գանձման հարցին՝ նախարարն ասաց. «Պետպատվերն ընդհանուր առմամաբ չի փակում մեզ անհրաժեշտ ամբողջ բժշկական ծառայությունների ծավալը և՝ ռեանիմացիոն ծառայությունները ևս, եթե քաղաքացին սոցխմբի կամ պետպատվերի այլ շահառու չէ, ապա որոշակի օրերից հետո իրականացվում է վճարովի ծառայությունների հիման վրա, այդտեղ որևէ արտառոց բան չկա»:
Լրագրողներըը հետաքրքրվեցին, թե 100.000 դրամ պահանջել հիվանդին հիվանդանոցում ստացիոնար բուժման գրանցման համար արդյո՞ք նորմալ է դիտարկվում՝ նախարարը պատասխանեց, որ տարբեր բժշկական կենտրոններ տարբե գնացուցակ ունեն տվյալ օրվա բուժման ծառայության հետ, որևէ արտասովոր բան չկա:
Անդրադառնալով Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման հետևանքով մարդկանց հնարավոր առողջական ռիսկերին՝ նախարարը հայտնեց, որ, որպես առողջապահական գերատսչություն, նախարարությունը հետևում է Ամուլսարի և այլ վայրերում հանքարդյունաբերական գործունեության հետևանքով առաջացող առողջական ռիսկերին և դրա վերաբերյալ պարբերաբար գնահատականներ հնչեցնում:
«Վստահ ենք, որ բոլոր նոր տեխնոլոգիական միջոցները և հնարարվորություններն օգտագործվելու են՝ ապահովելու անվտանգ և ստանդարտներին համապատասխան շահագործում»,-հայտարարեց Անահիտ Ավանեսյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան