Իրանում սպորտի նախարարին տեղափոխող ուղղաթիռը վթարի է ենթարկվել
Իրանի սպորտի նախարար Համիդ Սաջադին տեղափոխող ուղղաթիռը կործանվել է երկրի հարավում՝ Քերման նահանգում։ «Իզվեստիան», հղում անելով իրանական IRNA գործակալությանը, գրում է, որ գերատեսչության ղեկավարը հոսպիտալացվել է։
«Ուղղաթիռը, որի մեջ գտնվել է նաև սպորտի նախարարը, վթարի է ենթարկվել Բաֆթ քաղաքի մարզահամալիրի մոտ վայրէջք կատարելիս»,- հայտնում են լրատվամիջոցները։
Նշվում է, որ նախարարը ողջ է։ Նրան անմիջապես տեղափոխել են տեղի հիվանդանոց՝ մնացած ուղևորների և ուղղաթիռի օդաչուների հետ միասին։
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան