Ակտիվիստը ներկայացրել է Ամուլսարը հանք չդառնալու ուղիներից մեկը
Բնապահպանական հարցերով ակտիվիստ, լրագրող Թեհմինե Ենոքյանը ներկայացրել է Ամուլսարը հանքի չվերածելու ուղիներից մեկը.
«Խնդրի լուծման ուղիներից մեկի մասին.
Ջերմուկի ՏԻՄ-ը եթե այդքան համարձակություն ունի, չեղարկում է Հանքակերի հետ վարձակալական հողերի պայմանագրերը` շուրջ 1000 հա։
Վահագն Արսենյանը ՔՊ- ով առաջադրված, ձայների բացարձակ մեծամասնություն ստացած ղեկավար է, իր հայրը Ջերմուկի ամենամեծ կապիտալն ունեցող բիզնեսմենն է, եթե ցանկանա, կարա եվ իր ընտանիքի բիզնես շահը պաշտպանի։
Մարդիկ որ ունեն ընդամենը մի տուն, մեծ հաշվով կորցնելու բան չունեն, ապրուստի միջոց միշտ էլ կգտնվի երկիր մոլորակի ինչ- որ մի անկյունում։ Բայց Ջերմուկի առողջարանները հիմիկվանից պետքա մտածեն ոնց են իրենց բիզնեսը պաշտպանելու դատարաններում ու հանրային պայքարի ձևերով։
Պաշտոն ստանձնելը միայն պրիստիժի հարց չի, պաշտոնը նաև պատասխանատվություն ա արված ու չարված աշխատանքի համար»։
Հարակից հրապարակումներ`
- Կառավարության շենքի մոտ բնապահպանները բողոքի ակցիա կանցկացնեն՝ ընդդեմ Քերոբյանի հայտարարության
- Ամուլսարի շուրջ առկա լարվածությունն ավելի երկար կյանք է ունենալու․ Իրավապաշտպան
- Ամուլսարի վարչական գործը հետաձգվել է՝ երրորդ կողմի հիվանդության պատճառով․ Ենոքյան
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան