Սեյսմոլոգ․ Հերթական ուժեղ, ավերումի մեծ պոտենցիալ ունեցող երկրաշարժ Տաջիկստանում
Սեյսմոլոգ, երկրաբանական գիտությունների թեկնածու Աշխեն Թովմասյանը գրում է․
«Հերթական ուժեղ, ավերումի մեծ պոտենցիալ ունեցող երկրաշարժ, այս անգամ Տաջիկստանում։
Երկրաշարժի էպիկենտրոնը, ըստ ԱՄՆ երկրաբանական ծառայության հաղորդագրության, գտնվել է Տաջիկստանի լեռնային Բադաշխան արևելյան շրջանում, որը սահմանակից է Աֆղանստանին և Չինաստանին, շրջապատված է Պամիրի բարձրադիր լեռներով և քիչ բնակեցված է։
Ըստ եվրո-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի հաղորդագրության այս իրադարձության
Mw 6.8
Տարածաշրջան՝ ՏԱՋԻԿԻՍՏԱՆ
Ամսաթիվ, ժամը՝ 2023-02-23, 00:37:41.0 UTC
Վայր 38.10 N; 73,22 E
Խորությունը` 20 կմ
Հեռավորությունը՝ 272 կմ հարավ- հարավ արևելք Ղրղզստանի 200,000 բնակչություն ունեցող Օշ բնակավայրից, տեղի է ունեցել տեղական՝ Ղրղզստանի ժամանակով՝ 06:37:41.0
66 կմ արևմուտք, հարավ արևմուտք Տաջիկստանի Մուրղոբ բնակավայրից, բնակչությունը՝ 10,800, տեղական՝ Տաջիկստանի ժամանակով՝ 05:37:41.0 ։
Նույն իրադարձության մասին հաղորդել է նաև Չինաստանի պետական հեռուստատեսային CCTV-ն։
Հինգշաբթի, Փետրվարի 23ին, Տաջիկստանում, առավոտյան ժամը 08:37:41.0 (00։37 UTC) 7․2 մագնիտուդով և օջախի 10 կմ խորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այն զգացվել է Չինաստանի արևմտյան Սինցզյան շրջանի որոշ շրջաններում, այդ թվում՝ Քաշգարում և Արտուքսում։
Զոհերի մասին տեղեկություններ չկան։ Քաշգարում էլեկտրամատակարարումն ու կապը նորմալ են մնացել, հաղորդում է «Սինհուա» պետական լրատվամիջոցը»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին