Իտալիայի մշակույթի նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ թանգարան
Հայաստան այցի շրջանակում Իտալիայի մշակույթի նախարար Ջենարո Սանջուլիանոյի գլխավորած պատվիրակությունը, ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանի ուղեկցությամբ, այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր (Ծիծեռնակաբերդ), հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին:
ԿԳՄՍՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը հյուրերին ներկայացրել է հուշահամալիրի ստեղծման պատմությունը:
Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացել մշտական և ժամանակավոր ցուցադրություններին:
Իտալիայի պատվիրակությունն այցելել է նաև Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ՝ Մատենադարան, Հայաստանի ազգային պատկերասրահ և «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարան:
Իտալիայի մշակույթի նախարար Ջենարո Սանջուլիանոն Հայաստանի մշակութային հաստատություններ այցերի և հանդիպումների վերաբերյալ գրառումներ է կատարել սոցիալական ցանցի իր էջում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան