Լեոնարդո դա Վինչին ուսումնասիրել է գրավիտացիան Գալիլեոյից և Նյուտոնից առաջ
Վերածննդի իտալացի նշանավոր նկարիչ, գիտնական Լեոնարդո դա Վինչիի «Արունդելի կոդեքսի» լուսանցքներում արված գծագրերի, պատկերների վերլուծությունը ցույց է տվել, որ նկարիչը մշակել է գրեթե ճշգրիտ մոդել, որը որոշում է Երկրի ձգողության ուժը:
artguide.com-ի հաղորդմամբ, ֆիզիկոսները Լեոնարդոյի առաջարկած փորձը կատարել են համակարգչային ծրագրի միջոցով և պարզել, որ նկարչի ստացած գրավիտացիոն հաստատունի արժեքը ճշգրիտից տարբերվում է ընդամենը 3%-ով։
Այսպիսով, նրա հետազոտությունները 1500-ականների սկզբին նախորդել են Գալիլեոյի և Նյուտոնի աշխատանքին՝ ձգողականության տեսության վերաբերյալ։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան