Լուկաշենկոն գնահատել է Բելառուսին պատերազմի մեջ ներքաշելու հնարավորությունները
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Բելառուսին պատերազմի մեջ «ներքաշելու» առումով Մինսկը ներկայումս չի նկատում զորքերի նման կենտրոնացում Լեհաստանում, Լիտվայում և Ուկրաինայում։
«Առայժմ, ինչպես ցույց տվեցին վերջին օրերը, ոչ Լեհաստանի, ոչ Լիտվայի, հատկապես Ուկրաինայի տարածքից, մենք չենք նկատում զորքերի կենտրոնացում, որպեսզի մեզ ներքաշեն պատերազմի մեջ»,- ասել է Լուկաշենկոն չինական լրատվամիջոցների հետ հարցազրույցում։
«Մենք դա դրական ենք գնահատում»,- ավելացրել է Բելառուսի նախագահը։
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին