Հենրիխ Դանիելյան. Նիկոլը պատրաստվում է 120 հազար արցախցիներին` Արցախի հետ միասին հանձնել Ադրբեջանին
ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Հենրիխ Դանիելյանը գրում է.
«Փաստորեն, բացի նրանից, որ Նիկոլը Մյունխենում սուս ու փուս լսում էր, թե ինչպես է հակառակորդ երկրի ղեկավարը խոսում հայերի դեմ, նա կրկին բոլորի աչքից թաքուն Ալիևի հետ որոշակի պայմանավորվածություններ է ձեռք բերել։
Վերջերս տեղի ունեցած կառավարության նիստի ժամանակ, Նիկոլը հայտարարեց, որ Հայաստանն ավարտել է խաղաղության պայմանագրի նախագծի աշխատանքը և այն ուղարկել Ադրբեջան, սակայն նախագծի բովանդակությունը գաղտնի պահեց իր իսկ կողմից նշանակված 3 միլիոն վարչապետից` ժողովրդից։
Եվ, փաստորեն Մյունխենում տեղի էր ունենում հերթական դավաճանության մասին քննարկումը, որը բոլորիս աչքից հեռու էր։ Նա ամեն դեպքում Արցախը որոշել է նվիրել Ադրբեջանին. դրա մասին է վկայում Արմեն Աշոտյանի կողմից հրապարակված սենսացիոն փաստաթուղթը, որի բովանդակությունը քննարկվել է հենց Մյունխենում։
Մեր աչքի առջև տեղի է ունենում հերթական դավաճանությունը. Նիկոլը պատրաստվում է 120 հազար արցախցիներին` Արցախի հետ միասին հանձնել Ադրբեջանին ու սա քննարկվել է հենց Մյունխենում։
Թե, բա ապագա կա»։
Հիշեցնենք, որ երեկ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել էր սկանդալային փաստաթուղթ՝ նշելով.
«Ինչպե՞ս են Նիկոլն ու Ալիևը միասին ֆռացնում մեզ։
Ի՞նչ մեխանիզմով է Նիկոլը վերջնականապես հանձնելու Արցախը
Ի՞նչ են իրականում նրանք բանակցում մեր մեջքի հետևում»։
Հարակից հրապարակումներ`
- Նաիրա Զոհրաբյան. Ու էս սաղ «բոլոլային» Նիկոլ Փաշինյանը կողմ է եղել
- Աշոտյան. Նիկոլը Մյունխենում մեզ ծախելու դավադրության նոր արար կազմակերպեց
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին