«Հրապարակ». Ակադեմիական քաղաքը հորով-մորով արեցին, հիմա էլ որոշել են այլ «քաղաքներ» կառուցել
«Հրապարակ» թերթը գրում է.
«Ակադեմիական քաղաքը հորով-մորով արեցին, հիմա էլ որոշել են այլ «քաղաքներ» կառուցել և պետական կառույցները Երևանի կենտրոնից հանել։ Երեկ կառավարությունում քննարկում է եղել, որի ժամանակ Նիկոլ Փաշինյանն ասել է.
«Կարծում եմ՝ պետական կառավարման համակարգը Երևան քաղաքի փոքր կենտրոնից և ընդհանրապես կենտրոնից պետք է դուրս բերել, որովհետև պետական այն գույքի ճիշտ կառավարումը, որ կա Երևան քաղաքի փոքր կենտրոնում և կենտրոնում, կարող է պետությանը տասնյակ միլիարդների եկամուտներ բերել և ավելի արդյունավետ դարձնել կառավարման գործընթացները:
Մինչդեռ այսօր ուղիղ հակառակն է»: Հետո խոսել է խցանումների, պատմամշակութային շենքերը պահպանելու մասին, և վերջում արդարադատության նախարարը զեկուցել է արդարադատության թաղամաս կառուցելու հարցը։ Օստապ Բենդերը կնախանձեր հերթական «Նյու Վասյուկի» նախագծին»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները