«Արզնի Կաթնամթերք»-ը և «Ապարանի Պանրի Գործարան»-ը բուսական յուղի առկայությամբ ապրանքները որպես թթվասեր են մակնշել և իրացրել
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը հասարակության մոլորեցման դրսևորումներով անբարեխիղճ մրցակցության համար պատասխանատվության միջոցներ է կիրառել «Արզնի Կաթնամթերք» ՍՊԸ-ի և «Ապարանի Պանրի Գործարան» ՓԲԸ-ի կողմից արտադրված բուսական յուղի առկայությամբ ապրանքները որպես թթվասեր մակնշելու և իրացնելու համար։
Հանձնաժողովից հայտնում են, որ տնտեսավարող սուբյեկտներն ընդունել են իրենց վերագրվող իրավախախտումների փաստը և միջնորդել են կիրառել արագացված վարույթներ։
Հանձնաժողովի որոշումներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումներով՝
https://ef.competition.am/.../DA753B12-4DC0-4EA1.../download
https://ef.competition.am/.../44688D48-13D8-4286.../download ։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան