ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարում է Բրյուսելում Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջիկա բանակցությունների մասին
Փետրվարի 22-ին կայացած ճեպազրույցում ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսն անդրադարձել է Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը։
Փրայսին ուղղվել է հետևյալ հարցը. «Պետքարտուղարը Մյունխենում գագաթնաժողով էր հրավիրել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների մասնակցությամբ։ Ձեր հայտարարության մեջ ասացիք, որ նա ի գիտություն է ընդունել վերջին մի քանի ամիսների ընթացքում երկու կողմերի ձեռք բերած զգալի առաջընթացը։ Դա մի փոքր անհամապատասխան է այն ամենին, ինչ մենք տեսել ենք վերջին երկու ամիսների ընթացքում: Քարտուղարը միտումնավո՞ր է լավատեսական հայտարարություն արել»։
«Հայտարարությունն արտացոլում է այն, ինչ մենք տեսել ենք վերջին մի քանի ամիսների ընթացքում։ Սա (առաջընթաց.-Խմբ.) կողմերի փոխգործակցության արդյունքն էր՝ ինչպես երկկողմ, այնպես էլ եռակողմ ձևաչափերով, ինչպես նաև ԵՄ դիվանագիտության աշխատանքի։
Հենց դա մենք հույս ունենք տեսնել Բրյուսելում առաջիկա օրերին, երբ կողմերը կհանդիպեն Եվրոպական խորհրդի նախագահ Միշելի կողմից կազմակերպված բանակցությունների շրջանակում։
Մենք հույս ունենք տեսնել այդ առաջընթացի շարունակությունը: Մեր լավատեսությունը չափազանցված չէ. Բայց մենք շարունակում ենք աջակցել այս երկխոսությանը, այս դիվանագիտությանը` ամեն կերպ համապարփակ լուծման հասնելու համար»,- պատասպխանել է Փրայսը:
Հարակից հրապարակումներ`
- Մյունխենում Փաշինյանը պարզապես խաղաց Ալիևի խաղը. Արմեն Մինասյան
- Ինչքան ներդաշնակ էին Ալիևի ու Փաշինյանի ձևակերպումները. Տիգրան Աբրահամյան
- Բլինքեն. Հավատում ենք, որ Հայաստանն ու Ադրբեջանն իրական հնարավորություն ունեն ապահովելու կայուն խաղաղություն
- Մյունխենում Փաշինյանի, Ալիևի ու Ղարիբաշվիլիի մասնակցությամբ քննարկումն է մեկնարկել
- Մյունխենում մեկնարկել է Փաշինյան-Ալիև-Բլինքեն հանդիպումը
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները