Հայ դահուկորդները մասնակցում են Սլովենիայում մեկնարկած դահուկավազքի աշխարհի առաջնությանը
Սլովենիայի Պլանիցա քաղաքում մեկնարկել է դահուկավազքի աշխարհի առաջնությունը:
ՀԱՕԿ-ի փոխանցմամբ, ընթանում են որակավորման փուլի մրցաշարերը: Ազատ ոճում աշոցքցի Սպարտակ Ոսկանյանը (10 կմ) և գյումրեցի Աննա Ռաշոյանը (5կմ) զբաղեցրել են համապատասխանաբար երրորդ և յոթերորդ տեղերը: Նրանք բարձր վարկանիշ ունեցող մեր թիմի առաջատարներ, աշոցքցիներ Միքայել Միքայելյանի, Կատյա Գալստյանի հետ հիմնական փուլում կպայքարեն աշխարհի առաջնությունում խաղարկվող մեդալների համար:
Սպարտակ Ոսկանյանը և վերը նշած մարզուհիներն այսօր՝ փետրվարի 23-ին, կմրցեն արագավազքի որակավորման փուլում:
Լավագույն 30 դահուկորդները իրավունք կստանան հանդես գալ եզրափակիչում: