Փրկարարները Վայք-Ազատեկ ավտոճանապարհին իրականացրել են արհեստական քարաթափում
Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը փետրվարի 23-ին, ժամը 15:10-ին ահազանգ է ստացել, որ Վայք-Ազատեկ ավտոճանապարհին առկա է քարաթափման վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը։
«Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ Վայք-Ազատեկ ավտոճանապարհի 2-րդ կմ-ին կա քարաթափման վտանգ, երթևեկությունը երկկողմանի փակ է։
Փրկարարներն իրականացրել են արհեստական քարաթափում (մոտ 2 խմ), և երթևեկությունը երկկողմանի բացվել է»,- ասվում է հաղորդագրությունում։