Քննչական կոմիտեն մանրամասներ է հրապարակել «Սուրմալու»-ի տնօրենի ձերբակալությունից
Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննվող՝ 2021թ. ապրիլի 6-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած հրդեհի և 2022 թվականի օգոստոսի 14-ին նույն առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթունի և փլուզման դեպքի առթիվ նախաձեռնված և միացված քրեական վարույթի շրջանակում 2023թ. փետրվարի 22-ին «Երևանի պահածոների գործարան» ՓԲԸ-ի տնօրեն Ի. Մ.-ն ձերբակալվել է։
Քննչական կոմիտեից հայտնում են՝ դատախազի կողմից հարուցված քրեական հետապնդման հիման վրա վարույթն իրականացնող մարմնի կողմից վերջինիս նույն օրը մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 357-րդ հոդվածի 2-րդ մասով և 457-րդ հոդվածի 1-ին մասով, այն է՝ հրդեհային անվտանգության կանոնները կամ պահանջները խախտելը և փաստաթուղթ կեղծելը:
Միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարան՝ Ի.Մ.-ի նկատմամբ 2 ամիս ժամկետով կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերավբերյալ, որը բավարարվել է։ Նախաքննությունը շարունակվում է։
Նշված վարույթի շրջանակում մեղադրյալի դատավարական կարգավիճակ ունի 5 անձ՝ «Երևանի պահածոների գործարան» ՓԲԸ-ի տնօրենը, փոխտնօրենը և 3 տնտեսվարողները, որոնց պահեստային տարածքում առաջացել է պայթյունը: Ներկա պահին արգելանքի տակ է գտնվում մեկ անձ։
Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Հարակից հրապարակումներ`
- «Ժողովուրդ». «Սուրմալու»-ի գործով խոշոր ձկները մինչ օրս պատասխանատվության չեն ենթարկվել
- «Սուրմալու»-ի պայթյունի հետևանքով զոհերի ընտանիքներին և վիրավորում ստացածների աջակցության համար դիմելու վերջնաժամկետն այսօր է
- Տեսչական մարմինները համակարգող գրասենյակի ղեկավարի պաշտոնանկությունը կապված է «Սուրմալուի» դեպքերի հետ. Փաշինյան
- Քանդվել է Սուրմալուի պայթյունի հետևանքով մասնակի կանգուն մնացած մասնաշենքը
- «Սուրմալու»-ի տարածքում ապամոնտաժման աշխատանքներ են կատարվում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան