Ռուբեն Վարդանյանը որոշել էր պայքարել մինչև վերջ, և նրան Ադրբեջանի պահանջով հեռացրեցին. Խաչիկյան
«Ըստ մեզ հասնող նորությունների, տեղեկությունների, Ռուբեն Վարդանյանը որոշել էր պայքարել մինչև վերջ, մինչև Արցախի անկախություն, և նրան Ադրբեջանի պահանջով հեռացրեցին։ Այսպես է ստացվում»,- «Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հրամայականը» գիտագործնական համաժողովին լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանը։
Ըստ նրա, փաստորեն, դա կարող է նշանակել, որ այն մարդիկ, ովքեր դա արեցին, ուզում են գնալ զիջումների, իսկ թե ինչ են զիջելու՝ չգիտի։
«Բռնապետը, ով ատում է հայերին, հնարավորությունը բաց չի թողնի հարցը լուծել այնպես, ինչպես լուծվեց արևմտահայության հարցը Թուրքիայում։ Նույն ձևով։ Եթե նա կարողանա վերահաստատի Ադրբեջանի վերահսկողությունը Արցախում, միանգամից կփոխի դեմոգրաֆիկ բալանսը, այնտեղ կգան ադրբեջանցիները, կվերաբնակեցվեն, հայերի մի մասը կտեղահանվի, մի մասը, հնարավոր է, ցեղասպանվի, մի մասը հնարավոր է մնա, բայց դա լինելու է փոքրամասնություն, որոնց լավագույն դեպքում հնարավորություն կտան խոսել հայերեն, կամ որոշ եկեղեցիներ կմնան հայկական։ Լինելու է Արևմյան Հայաստանի պատմությունը»,- ասաց Խաչիկյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Գևորգ Դանիելյան. Ուզում ենք հանրությանը ցույց տալ, որ այլընտրանք կա
- Արդյո՞ք Արցախը չճանաչելով՝ մենք կարող ենք հասնել խաղաղության. Ալվինա Գյուլումյան
- Քանի դեռ նախկին պայմանավորվածությունները չեն իրականացվել, չի կարելի անցնել հաջորդ պայմանավորվածություններին. Օրբելյան
- Միջազգային հանրությունն ունի Արցախի հանրապետության ճանաչման իրավական, պատմական և քաղաքական բավարար հիմքեր.Սերգեյ Ղազարյան
- Փաշինյանի մոտ կանգնած մարդկանց ասացի՝ ձեր ղեկավարին փոխանցեք, որ Մադրիդյան փաստաթղթի հեղինակն այստեղ է, կարող է կանչել ու խորհրդակցել. Օսկանյան
- Սիրանուշ Սահակյան. Ադրբեջանը չունի բավարար ռեսուրս, որպեսզի տևական ժամանակ կյանքի չկոչի դատարանի պահանջները
- Եթե խաղաղության պայմանագիրն այդ տեսքով ստորագրվի, Արցախը վերածվելու է Ջավախքի, տարիներ անց՝ Նախիջևանի. Օսկանյան
- Ոչ թե Արցախի ինքնորոշումն է անսակարկելի, այլ անկախությունը. Վարդան Պողոսյան
- Արամ Օրբելյան. Ես միայն կողմ եմ, որ ԼՂ հարցը լուծվի տարածքային ամբողջականության շրջանակներում
- Մեր մեջ նոր ուժ, միտք և լուծումներ պետք է գտնենք պայքարը շարունակելու համար. Ավետիք Չալաբյան
- Այս իրականությունը գնահատում ենք «գողացված ուրախության իրականություն». Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
- Ռուբեն Վարդանյան. Արցախցիների մեծամասնությունը չի տեսնում այլ տարբերակ, քան անկախ լինելն է
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին