Արցախի գլխավոր դատախազը ներկայացրել է հրաժարականի դիմում
Արցախի Հանրապետության խորհրդարանի նախագահ Արթուր Թովմասյանը հանդես է եկել հայտարարությամբ Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը փետրվարի 24-ին հանդես է եկել հայտարարությամբ։
ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնի փոխանցմամբ, հայտարարության մեջ ասվում է.
«Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 129-րդ հոդվածի 1-ին մասով` հայտարարում եմ, որ Արցախի Հանրապետության Գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանը փետրվարի 24-ին ներկայացրել է հրաժարականի դիմում:
Դատախազության մասին օրենքի 62-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետի համաձայն՝ հրաժարականի դեպքում գլխավոր դատախազի լիազորությունները դադարում են, եթե գլխավոր դատախազի կողմից հրաժարականի դիմումը ներկայացվելուց ոչ ուշ, քան մեկ շաբաթվա ընթացքում կրկին հրաժարականի դիմում է ներկայացվում»։
Հիշեցնենք, որ Արցախի Հանրապետության նախագահ արայիկ Հարությունյանն իր տարածած հայտարարության մեջ մասնավորապես ասել էր.
«Ես առաջարկել եմ գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանին ստանձնել պետական նախարարի պարտականությունները: Ուրախ եմ, որ նա պատրաստ է այս ծանր իրավիճակում վերցնել այդ դժվար պատասխանատվությունը: Վերջնական որոշման մասին առաջիկայում նա հայտարարություն կտարածի: Ընտրել եմ պարոն Ներսիսյանի թեկնածությունը՝ հաշվի առնելով նրա մասնագիտական ու մարդկային որակները, աշխատանքում ցուցաբերած պրոֆեսիոնալիզմը, արդարամտությունը, սկզբունքայնությունն ու պետականամետություն»։
Հարակից հրապարակումներ`
- Քաղաքագետ. Ռուբեն Վարդանյանը նախընտրեց գնալ Նիկոլի ու Արայիկի ճանապարհով
- Իմ մոտեցումը գուցե շատ կտրուկ էր, բայց ես չեմ ափսոսում դրա համար․ Ռուբեն Վարդանյան
- Արայիկ Հարությունյան. Որոշում եմ կայացրել Ռուբեն Վարդանյանին ազատելու պետական նախարարի պաշտոնից
- Արցախի գլխավոր դատախազն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի դեմ կոալիցիա կազմելու վերաբերյալ հրապարակմանը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան