Ուկրաինայի հարցով բանակցությունների ժամանակը դեռ չի եկել. Շոլց
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն ասել է, որ Ուկրաինայի հարցով բանակցությունների ժամանակը դեռ չի եկել, գրում է «Ռիա Նովոստի»-ին։
«Այն պահը, որը բացում է խաղաղության հեռանկարը, դեռ չի եկել»,- ասել է Շոլցը ZDF հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։
Նա ընդգծել է, որ «կրկին ու կրկին» կխոսի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ «համոզելու նրան, որ ամեն ինչ այնպես չէ, ինչպես նա է տեսնում»։
Շոլցը նշել է, որ Ռուսաստանի ղեկավարությունը, իբր, «ներկայումս ընդունում է բանակցությունների միայն մեկ ձև», որը նախատեսում է մյուս կողմի «անվերապահ կապիտուլյացիա»։
Կանցլերի խոսքով՝ անհրաժեշտ է հուսալ, որ կգա մի պահ, երբ հնարավոր կլինեն «ազնիվ բանակցություններ, որոնք «կհանգեցնեն ուկրաինացիների համար ընդունելի, ճիշտ արդյունքների»։
Նշենք, որ այսօր՝ փետրվարի 24-ին լրանում է Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման մեկ տարին։