Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը
Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը կողմ է քվեարկել Սահմանադրության երրորդ գլխի շրջանակներում սոցիալ-տնտեսական, մշակութային իրավունքների պաշտպանության նոր երաշխիքներ ձևակերպելու հարցին։ Այս մասին հայտնում են Արդարադատության նախարարությունից։
«Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը:
Նիստին որպես օրակարգային առաջին հարց քննարկվել է Սահմանադրության 2-րդ և 3-րդ գլուխների տարանջատումը վերացնելու և սոցիալական, տնտեսական ու մշակութային հիմնական իրավունքները մարդու հիմնական իրավունքների գլխում ամրագրելու մասին առաջարկը։
Զեկույցից հետո անցկացվել է հարց-պատասխան և մտքերի փոխանակություն: Քննարկման արդյունքներով Խորհուրդը որոշել է սոցիալ-տնտեսական, մշակութային իրավունքների պաշտպանության նոր երաշխիքներ ձևակերպել Սահմանադրության երրորդ գլխի շրջանակներում։
Որպես օրակարգային երկրորդ հարց ներկայացվել է Սահմանադրությամբ պետական և, հատկապես, ինքնավար մարմինների ստեղծման հնարավորության և դրանց կարգավիճակի վերանայման հարցը, ինչպես նաև պետական մարմինների լիազորությունների պատվիրակման հնարավորությունը մասնավոր իրավունքի սուբյեկտներին:
Խորհուրդը որոշել է այս հարցի քննարկումը շարունակել հաջորդ նիստին»։
Հարակից հրապարակումներ`
- Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը հայտարարում է մրցույթ
- Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը կողմ է քվեարկել խորհրդարանական կառավարման մոդելի պահպանման հարցին
- Սահմանադրական բարեփոխումների խորհրդի և հանձնաժողովի նիստում քննարկվել են նախագահի լիազորությունների շրջանակին վերաբերող մի շարք հարցեր
- Սահմանադրական բարեփոխումների խորհուրդն անպայման քննարկում և ուշադրության է արժանացնում բոլոր կարծիքները․ Անդրեասյան
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան