Միջազգային հանրությունն ունի Արցախի հանրապետության ճանաչման իրավական, պատմական և քաղաքական բավարար հիմքեր.Սերգեյ Ղազարյան
«Միջազգային հանրությունն ունի Արցախի հանրապետության ճանաչման իրավական, պատմական և քաղաքական բավարար հիմքեր»,-«Արցախի հանրապետության միջազգային ճանաչման հրամայականը» խորագրով համաժողովի ժամանակ այսօր հայտարարեց Արցախի ԱԳ նախարար Սերգեյ Ղազարյանը։
Նրա խոսքով՝ 32 տարի առաջ Արցախի անկախության հռչակումը միակ միջոցն էր՝ ապահովելու Արցախի ժողովրդի գոյությունը:
Նախարարը հիշեցրեց, որ 1991թ դեկտեմբերի 10-ին հանրաքվեով իրացրել է ժողովուրդն իր ինքնորոշման իրավունքը, իսկ Ադրբեջանը,փորձելով բռնի ուժով ճնշել Արցախի ժողովրդի ազատության և ինքնորոշման իրավունքը, երեք անգամ դիմել է հակամարտության ուժայինլուծման՝ այդպիսով խախտելով միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի կանոնադրության պահանջները:
Հայտնելով, որ հարաբերական խաղաղության շրջանում Ադրբեջանը հետևողականորեն վարել է էթնիկ ատելություն բորբոքող և խտրականության քաղաքականություն՝ Սերգեյ Ղազարյանը նշեց, որ զուգահեռաբար պաշտոնական Բաքուն 30 տարի շարունակ սաբոտաժի է ենթարկել միջազգային միջնորդներին, մասնավորապես, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների՝ միջազգային իրավունքի նորմի հիման վրա հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված բոլոր փորձերը:
Արտաքին գործերի նախարարը փաստեց, որ Արցախի և նրա 120.000 բնակչության ավելի քան 70 օր շարունակվող շրջափակումը էթնիկ զտման քաղաքականության հերթական օրինակն է:
Նրա խոսքով՝ Ադրբեջանի խտրական քաղաքականության վարման փաստը հաստատել է նաև ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանը, որի որոշումներն արձանագրել են Ադրբեջանի կողմից հայերի դեմ տարվող ռասսայական ատելության և խտրականության հրահրումն ու քարոզչությունը:
«Դատարանի եզրակացությունները թույլ են տալիս Ադրբեջանի քաղաքականությունը, այդ թվում՝ Արցախի շրջափակումը, բնորոշել որպես Ադրբեջանի իշխանությունների կողմից միտումնավոր իրականացվող խտրական գործողությունների դրսևորում: Միջազգային հանրության կողմից Արցախի անկախության ճանաչումը միջոց է՝ կանգնեցնելու Արցախի ժողովրդի իրավունքների զանգվածային և պարբերաբար խախտումները»,-հայտարարեց Ղազարյանը:
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյանի մոտ կանգնած մարդկանց ասացի՝ ձեր ղեկավարին փոխանցեք, որ Մադրիդյան փաստաթղթի հեղինակն այստեղ է, կարող է կանչել ու խորհրդակցել. Օսկանյան
- Ոչ թե Արցախի ինքնորոշումն է անսակարկելի, այլ անկախությունը. Վարդան Պողոսյան
- Մեր մեջ նոր ուժ, միտք և լուծումներ պետք է գտնենք պայքարը շարունակելու համար. Ավետիք Չալաբյան
- Ռուբեն Վարդանյան. Արցախցիների մեծամասնությունը չի տեսնում այլ տարբերակ, քան անկախ լինելն է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան