«Թռչող տերևների երգը» ֆիլմի համաշխարհային պրեմիերան՝ Կաբում անիմացիոն կինոփառատոնում
Նիդերլանդներում ամենահայտնի Կաբում անիմացիոն կինոփառատոնի «Նոր ուղղություններ» մրցույթում տեղի կունենա Արմինե Անդայի «Թռչող տերևների երգը» անիմացիոն կարճամետրաժ ֆիլմի համաշխարհային պրեմիերան։
Հայաստանի Ազգային կինոկենտրոնի հաղորդմամբ, ֆիլմը հայ-իրանական առաջին անիմացիոն ֆիլմն է «Հոշկի Ֆիլմ» կինոընկերության կողմից։ Ռեժիսորի հետ միասին՝ ֆիլմի սցենարի հեղինակ է ուկրաինահայ հայտնի ռեժիսոր Ռոման Բալայանը։
Ֆիլմի մասին
Ճանապարհորդություն դեպի երազանք՝ անտառում ապրող ու տերևների ծածկոցի տակ գիշերներ լուսացնող տասներկու տարեկան Սունայի և թաքնված գիտելիքի տիրապետող երկու հարյուր տարեկան Ծերունու հանդիպման միջով․․․
Դերասաններն են՝ Արմինե Անդա, Գագիկ Ղազարէ։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները