Քաղաքական 13:46 24/02/2023 Հայաստան

Եթե խաղաղության պայմանագիրն այդ տեսքով ստորագրվի, Արցախը վերածվելու է Ջավախքի, տարիներ անց՝ Նախիջևանի. Օսկանյան

«Մենք բոլորս լավ հասկանում ենք, որ չնայած միջազգային իրավունքն ունի իր դերը խնդիրների կարգավորման հարցում, բայց մեծ հաշվով վերջում, հատկապես երբ խոսքը գնում է կոնֆլիկտների կարգավորման ու երկրների սուվերենության մասին, հարցը լուծվում է քաղաքական հարթությունում»,- «Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հրամայականը» գիտագործնական համաժողովի ժամանակ հայտարարեց ՀՀ նախկին արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը։

Ըստ նրա, հիմնավոր փաստ կա, որ Հայաստանի իշխանություններն արդեն բանավոր, ինչ որ տեղ նաև փաստաթղթային, օրինակ Պրահայի փաստաթուղթը, համաձայնություն են տվել, որ Արցախը լինի, մնա Ադրբեջանի կազմում։

«Սա իսկապես շատ վտանգավոր երևույթ է։ Այս ամենն իր ամրագրումն է  ստանալու, երբ ստորագրվի այսպես կոչված խաղաղության պայմանագիրը։ Այն, ինչ այսօր կատարվում է  դիվանագիտական հարթությունում, Հահաստանը՝ համագործակցությամբ Ադրբեջանի ու միջնորդների, փորձում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու ու Արցախը նրա կազմում ներառելու հանգամանքին տալ այնպիսի փաթեթավորում, որը կքողարկի հենց այս  հանգամանքը։ Այսօր այդ դիվանագիտական աշխատանքն է գնում, ինչու չէ՝ եթե ստացվի իրենց մոտ, դա կներկայացնեն որպես ձեռքբերում»,- ասաց Վ. Օսկանյանը։

Նա նշեց, որ այդ փաթեթավորումը ունի երկու դրսևորում. «Մեկը լեզվական, բովանդակային դրսևորումն է, մյուսը՝ ոճային ու PR-արային։

Իշխանությունների համար, իհարկե, դժվար կլինի լղոզել, փաթեթավորել կամ քողարկել Արցախը Ադրբեջանի կազմում  թողնելու հանգամանքը։ Քողարկումը հիմնականում վերաբերելու է նրան, որ փաստաթղթում դրույթ է լինելու, որ  իբր, հակառակ նրան, որ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ու ընդունում է, որ Արցախը պետք է նրա կազմում լինի, բայց վերջիվերջո երկխոսություն է լինելու  Արցախի հայության ներկայացուցիչների ու Բաքվի միջև, որը և  տպավորություն է ստեղծելու, որ հակառակ այդ բոլորին, դեռևս Արցախի ժողովուրդը հնարավորություն ունի ինքնորոշվելու  ու իբր այդ պատուհանը բաց է թողնվելու։

Եթե այդ պայմանագիրն իսկապես ստորագրվի այն բովանդակությամբ, որը ես նկարագրեցի,  Արցախը կվերածվի  Ջավախքի։ Այսօր ինչպես ունենք ջավախահայություն, ունենալու ենք նաև արցախահայություն։ Մենք բոլորս հիշում ենք, որ 1990-ականներին Ջավախքում մարդիկ էին ձերաբակալվում, խնդիրներ էին լինում,  Վրաստանի իշխանությունները պատվիարկություն էին ուղարկում, հանդիպումներ էին ունենում Ջավախքի  համայնքի ներկայացուցիչների հետ։ Նման մի բան լինելու է նաև Արցախում, բայց Արցախի ու Ջավախքի տարբերությունը  կայանալու է նրանում, որ  մի քանի տարի, գուցե տասնամյակ անց, Արցախն արդեն Ջավախքից վերածվելու է Նախիջևանի։ Այդ փաստաթղթի ստորագրումը բերելու է այս հետևանքների»,- ասաց Վարդան Օսկանյանը։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

17:53
Հեղինակը ևս մեկ անգամ փորձելու է համոզել հայերին, որ չի կարելի որևէ ոլորտում լինել լավագույնը. Արսեն Ջուլֆալակյան
«Զինվորականների 2024թ ըմբշամարտի աշխարհի առաջնության մասին և ոչ միայն»
Աղբյուր` Panorama.am
17:45
Նոյի դամբարանի ադրբեջանական յուրացումը. «Գեղարդ»
«Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամն ահազանգում է Նոյի դամբարանի ադրբեջանական յուրացման մասին։  «Աստվածաշնչում...
Աղբյուր` Panorama.am
17:43
Աղազարյանը հաստատել է, որ հարցաքննվել է
ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանին այսօր առավոտյան կանչել են Հակակոռուպցիոն կոմիտե և նա նախաքննական մարմնում առերեսվել է կաշառքի...
Աղբյուր` Panorama.am
17:36
Զելենսկին ասել է, թե երբ են լինելու հակամարտության վճռորոշ պահերը
Ուկրաինայում շարունակվող հակամարտության որոշիչ պահերը կլինեն հաջորդ տարի։ Այս մասին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է իր...
Աղբյուր` Panorama.am
17:24
Այսօր դարձել եք վճարունակ ու սոցիալապես անապահով խավի կարիքները ձեզ հետաքրքիր չեն. Փաստաբանը՝ ՔՊ-ականներին
«Այո, ևս մեկ անգամ եմ ասում, 2018-ին դուք չէիք կարող վճարել փաստաբանի անգամ նվազագույն հոնորար։ Այսօր վճարունակ եք դարձել ու ասում եք...
Աղբյուր` Panorama.am
17:04
Աբխազիայի խորհրդարանն ընդունել է նախագահի հրաժարականը
Աբխազիայի խորհրդարանն ընդունել է նախագահ Ասլան Բժանիայի հրաժարականը։ Այդ մասին հաղորդում է «ՌԻԱ նովոստի»-ի թղթակիցը։...
Աղբյուր` Panorama.am
17:03
Իմ նախաձեռնությամբ դադարեցնում եմ պատգամավորական լիազորություններս. ՔՊ-ական պատգամավոր
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանը դադարեցնում է պատգամավորական լիազորությունները։...
Աղբյուր` Panorama.am
16:45
ԱՄՆ կոնգրեսականները Բաքվում խոսել են հայ գերիների ազատ արձակման ու արցախահայության վերադարձի իարվունքի իրացման անհրաժեշտության մասին
Բաքվում անցկացվող COP 29 կլիմայական կոնֆերանսի ժամանակ Ալիևի կառավարության կողմից ճնշումների և ահաբեկումների պայմաններում, սենատորներ Էդ...
Աղբյուր` Panorama.am
16:33
ՔԿ. Քոքոբելյանի հոր առևանգման և շորթում կատարելու վարույթով նախաքննությունը հանցավոր խմբի ևս մեկ անդամի՝ ԻԻՀ քաղաքացու մասով ավարտվել է
Քննչական կոմիտեի ՀԿԳ ՔԳՎ մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է ԱԺ նախկին պատգամավոր Խ․ Քոքոբելյանի...
Աղբյուր` Panorama.am
16:15
Ժաննա Անդրեասյանի անդամակցությունը դադարեցվել է, Լենա Նազարյանը խորհրդի նախագահ է ընտրվել
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն...
Աղբյուր` Panorama.am
16:14
Դիմել ենք իրավապահներին, քրգործ է հարուցվել. ԿԳՄՍ նախարարը՝ Երվանդ Քոչարի աշխատանքների անհետացման մասին
«Այդ մասին նաև նախարարություն էր տեղեկություն ներկայացվել, մենք դիմել ենք իրավապահ մարմիններին»,- լրագրողների հետ զրույցում...
Աղբյուր` Panorama.am
15:59
ՄՊՀ-ն հորդորում է ինտերնետ շահումով խաղերի և վիճակախաղերի գովազդներ ստացած քաղաքացիներին դիմել հանձնաժողով
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը վարույթներ է հարուցել ինտերնետ շահումով խաղերի և վիճակախաղերի ոլորտում գործունեություն իրականացնող...
Աղբյուր` Panorama.am
15:57
Վահե Ղազարյանից հետո ովքե՞ր կլքեն ՆԳՆ-ն
Վահե Ղազարյանի ազատումից հետո համակարգն «ինքնակամ» կլքեն նաեւ մի քանի խոշոր ու մանր պաշտոնյաներ: «Փաստինֆո»-ի...
Աղբյուր` Panorama.am
15:52
Շուրջ 7 մլն դրամի չափով փողերի լվացման գործը դատախազն ուղարկել է դատարան
Դատախազը 2024 թվականի նոյեմբերի 18-ին հաստատել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացում և խոշոր չափերով փողերի լվացում կատարած...
Աղբյուր` Panorama.am
15:44
Երվանդ Քոչարի թանգարանը հերքում է թվով 7 գործերի անհետանալու վերաբերյալ տեղեկատվությունը
Երվանդ Քոչարի թանգարանը հերքում է այսօր տարածված տեղեկատվությունը, թե «ԵՐՎԱՆԴ ՔՈՉԱՐԻ ԹԱՆԳԱՐԱՆ ՊՈԱԿ-ից 500.000 ԱՄՆ դոլար արժողությամբ...
Աղբյուր` Panorama.am
15:27
Տեղի է ունենում 2-3 գործընթաց. Քաղտեխնոլոգ
«Նիկոլ Փաշինյանը ստեղծում է արհեստական օրակարգ այն էլ շռնդալից կերպով։ Կիրակի օրով ազատում է բազմաթիվ պաշտոնյաների, երբ կարելի էր գնալ...
Աղբյուր` Panorama.am
15:26
Տիկին Աննան մի հատ ճաշ ուտի 132 մլրդը կհավաքվի. Էդգար Ղազարյան
«Այստեղ ստեղծված է միակուսակցական բոլշևիկյան կառավարման համակարգ։ Բոլշևիկները դեռ կոլեգիալ կառավարման մարմիններ՝ խորհուրդներ ունեին, իսկ...
Աղբյուր` Panorama.am
15:24
Այսօր աշխատանքային այցով Հայաստան կժամանի Գերմանիայի ԱԳ նախարարը
Այսօր աշխատանքային այցով Հայաստան կժամանի Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքը։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ Հայաստանի ԱԳՆ-ում տեղի...
Աղբյուր` Panorama.am
15:19
Ըմբշամարտի ֆեդերացիա. Մեզ համար ևս մնում է անհասկանալի, որ Հայաստանի հավաքականի կազմից դուրս են մնացել մի շարք անվանի մարզիկներ
«Հորդորում ենք զերծ մնալ մեկնաբանություններից, որոնք կարող են վիրավորել կամ արժեզրկել մեր մարզիկներին և մարզիչներին»։
Աղբյուր` Panorama.am
14:50
Շուտով ապապետական կհռչակվեն աղքատ քաղաքացիները. Թադևոս Ավետիսյան
«Այս նախագծով ոտից գլուխ անվճար ծառայություն մատուցողներին, ասում են՝ չէ, այն ծառայությունը, որը դուք մատուցել եք՝ կասենք թե ինչ գին է,...
Աղբյուր` Panorama.am
14:38
Ղազարյանը, Սանոսյանը, Բադասյանը, Քյարամյանն ու Խաչատրյանն ազատվել են աշխատանքից
Հրամանագրեր ու որոշումներ՝ պաշտոնից ազատելու մասին
Աղբյուր` Panorama.am
14:32
Մի պարզ բան, որ ընդդիմությունը չի հասկացել, Նիկոլ Փաշինյանը շատ լավ է հասկացել. Արմինե Օհանյան
«Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը գրում է. «Մի պարզ բան, որ ընդդիմությունը չի հասկացել, Նիկոլ Փաշինյանը...
Աղբյուր` Panorama.am
14:10
Նախընտրական բում է առաջացնում, պարոն Փաշինյանն իր ռեյտինգն է փորձում բարձրացնել. Քաղաքացիները՝ պաշտոնանկությունների մասին
Նախօրեին հայտնի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանի «խնդրանքով»,   հրաժարականի դիմումներ են ներկայացրել ՊԵԿ նախագահ Ռուստամ...
Աղբյուր` Panorama.am
14:01
Եթե շրջհարկը վերացնում եք՝ այդ խաբողը չի՞ խաբելու... Շարունակելու է խաբել և՝ ավելի շատ. Հակոբ Ավագյան
«Կանխորոշված է, որ մենք շրջանառության հարկը և ընդհանրապես այլընտրանքային հարկային համակարգը դիտարկում ենք, որպես հակապետական և վատ...
Աղբյուր` Panorama.am
13:59
Սիմիդյանի տեղակալին ազատել են պաշտոնից
Նիկոլ Փաշինյանը  շրջակա միջավայրի նախարարի տեղակալի պաշտոնից ազատել է Արա Մկրտչյանին։ 
Աղբյուր` Panorama.am
13:55
Թբիլիսիում ընդդիմության ակցիաների մասնակիցներ են ձերբակալվել
Թբիլիսիի կենտրոնում ընդդիմության բողոքի ցույցը ցրելու ժամանակ 16 մարդ է բերման ենթարկվել։ Գրում է «Սպուտնիկ Գրուզիա»-ն՝ վկայակոչելով...
Աղբյուր` Panorama.am
13:26
Ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով
 Երևանում նոյեմբերի 19-ի ցերեկը, 20-ին, 21-ի գիշերը, 24-ի երեկոյան սպասվում է կարճատև անձրև։ Նոյեմբերի 21-ի ցերեկը, 22-23-ին, 24-ի գիշերը...
Աղբյուր` Panorama.am
13:19
«Այ համբալ, քնձռոտ». Անի Խաչատրյանը` քաղաքապետարանում
Երևանի ավագանու «Հանրապետություն» խմբակցության ղեկավար Անի Խաչատրյանը քաղաքապետարանի միջանցքներում վիրավորանքներ է հնչեցրել,...
Աղբյուր` Panorama.am
12:48
Ձեր հիմնավորումից ստացվում է, որ մինչ այս պահը Հայաստանում անարդար հարկային համակարգ է գործել. Արծվիկ Մինասյանը՝ փոխնախարարին
«Կառավարության կողմից հարկային քաղաքականությունն ուղղված է հարկման ընդհանուր համակարգերի, այսինքը շրջանառության հարկի և...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ինչու հայ ուժեղագույն մարզիկները չեն մասնակցում զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությանը
11:54 19/11/2024

Ինչու հայ ուժեղագույն մարզիկները չեն մասնակցում զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությանը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}