Սիրանուշ Սահակյան. Ադրբեջանը չունի բավարար ռեսուրս, որպեսզի տևական ժամանակ կյանքի չկոչի դատարանի պահանջները
«Ադրբեջանի քաղաքական հայտարարությունը տեղավորվում է իրենց արտաքին քաղաքական գծի մեջ։ Անկախ դատարանի հեղինակությունից, ակտի հիմնավորվածությունից՝ Ադրբեջանը մշտապես հերքում է դատական ակտերը»,-ասաց փաստաբան Սիրանուշ Սահակյանը՝ անդրադառնալով Հաագայի դատարանի որոշմանը հաջորդած Ադրբեջանի արձագանքին։
Հիշեցնենք, որ Սիրանուշ Սահակյանը ՄԻԵԴ-ում մի քանի գործերով ներկաացրել է Ադրբեջանի գործողություններից տուժած ՀՀ քաղաքացիների շահերը, զբաղվելու Ադրբեջանի կողմից պատանդ պահվող քաղաքացիների իրավունքների պաշտպանությամբ։
Նրա խոսքով, Ադրբեջանը միշտ մեսիջ է հղում միջազգային դատարանին, որ պատրաստ չէ ի կատար ածել Լեռնային Ղարաբաղի հարցում դատական որոշումները, եթե դրանք չեն արտավոլում Ադրբեջանի քաղաքական կուրսը։
«Մենք պետք է գնահատենք, թե ինչ ռեսուրս ունի Ադրբեջանը միջազգային դատարանի ակտերը չկատարելու համար, և այստեղ խոսքը ոչ միայն ՄԱԿ-ի դատարանի մասին է, այլևս Եվրոպական դատարանի։ Մենք ունենք դատական ակտերի համակացություն, նաև քաղաքական հայտարարություններ, կարծում եմ, որ Ադրբեջանը չունի բավարար ռեսուրս, որպեսզի տևական ժամանակ կյանքի չկոչի դատարանի պահանջները»,-ասաց փաստաբանը։
Նա նշեց, որ ՄԻԵԴ-ի օրինակով դա տեսանք, երբ Ադրբեջանն ակտիվացրեց աշխատանքը Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հետ։
«Նրանք փորձելու են հնարավորինս ձգձգել ակտերի կատարումն ու այս ընթացքում ուժեղացնել քաղաքական ճնշումը Հայաստանի իշխանությունների նկատմամբ իրենց համար բարենպաստ փաստաթղթերի ստորագրում կազմակերպելու նպատակով։ Վերջնարդյունքում, կարծում եմ, իրավական ակտերը միջազգային հանրության ճնշման ներքո կյանքի են կոչվելու»,-ասաց նա։
Անդրադառնալով դեպի Արցախ գազամատակարարման խափանման վերաբերյալ Հայաստանի պահանջի չկատարմանը ոչ բավարար ապացույցներ ներկայացնելու հիմքով՝ Սիրանուշ Սահակյանը նշեց, որ դա չի նշանակում՝ Հայաստանը զրկված է խնդրի մասին բարձրաձայնելու հնարավորությունից։
«Եթե մենք ունենանք խափանման նոր դեպքեր ու ավելի ուժեղ ապացուցողական բազա, ապա կարող ենք այդ խնդիրները կրկին բարձրացնել։ Իմ մասնագիտական նկատառումն այն է, որ այս վարույթի շրջանակում պետք է փոխվեր ապացուցման բեռը։ Քանի որ վկայակոչվող ապացույցները գտնվում են Ադրբեջանի բացառիկ իրավազորության ներքո, դրանք հավաքագրելու հնարավորություն ու հասանելիություն ունի միայն Ադրբեջանը, ուստի այդ փաստերը դատարանին ներկայացնելով Ադրբեջանը պետք է ապացուցեր, որ գազի մատակարարման խափանումն արդյունք չէ Ադրբեջանի գործողությունների։ Եթե Ադրբեջանը հաժարվեր ապացույցներ տրամադրելուց, դատարանը կարող էր հակադիր եզրահանգումների գալ ու հայկական կողմի պահանջները համարել ապացուցված։ Կարծում եմ՝ այստեղ իրավական նրբություն գոյություն ուներ, և քննության ընթացքում պետք էր փոխել ապացուցման բեռը»,-ասաց Սահակյանը։
Հարակից հրապարակումներ`
- Եթե խաղաղության պայմանագիրն այդ տեսքով ստորագրվի, Արցախը վերածվելու է Ջավախքի, տարիներ անց՝ Նախիջևանի. Օսկանյան
- Ոչ թե Արցախի ինքնորոշումն է անսակարկելի, այլ անկախությունը. Վարդան Պողոսյան
- Արամ Օրբելյան. Ես միայն կողմ եմ, որ ԼՂ հարցը լուծվի տարածքային ամբողջականության շրջանակներում
- Լևոն Գևորգյան. Պետք է քաջ գիտակցենք, որ գործ ունենք մի պետության հետ, որը սահմանադրական իրավունքի մակարդակում հերքում է Հայաստանի՝ անգամ 29 հզ քկմ կոնցեպտը
- Մեր մեջ նոր ուժ, միտք և լուծումներ պետք է գտնենք պայքարը շարունակելու համար. Ավետիք Չալաբյան
- Ռուբեն Վարդանյան. Արցախցիների մեծամասնությունը չի տեսնում այլ տարբերակ, քան անկախ լինելն է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան