Ախլքալաքցի բռնցքամարտիկ Արտյոմ Յորդանյանը մրցաշարի մեկ քառորդում է
Ախալքալաքի մարզահամալիրի բռնցքամարտիկ, Վրաստանի չեմպիոն Արտյոմ Յորդանյանը «Ա» կարգի «Ստրանժա-2023» միջազգային մրցաշարի մեկ քառորդում է։Jnews-ի փոխանցմամբ՝ այսօր նա պայքարելու է մրցաշարի կիսաեզրափակիչ անցնելու համար։
Արտյոմն այսօր պայքարը կշարունակի Հունաստանը ներկայացնող բռնցքամարտիկի հետ։
Վրաստանի ազգային հավաքականի կազմում Ախալքալաքից մրցաշարին կմասնակցում են երեք բռնցքամարտիկներ՝ Արամ Խրիկյանը, Արտյուշ Գոմցյանը և Արտյոմ Յորդանյանը: Արամ Խրիկյանը և Արտյուշ Գոմցյանը պարտվել են և դուրս մնացել հետագա մրցապայքարից։
Այս մրցումները նախապատրաստական մենամարտեր են աշխարհի առաջնության համար։ Արամ Խրիկյանը, Արտյուշ Գոմցյանը և Արտյոմ Յորդանյանը մասնակցելու են աշխարհի առաջնությանը, որը կայանալու է մայիս ամսին։
Հիշեցնենք, որ Վրաստանի բռնցքամարտիկների ազգային հավաքականը մեկնել է Սոֆիա հետևյալ կազմով՝
Արամ Խրիկյան՝ 57 կգ,
Արտյոմ Յորդանյան՝ 92 կգ,
Արտյուշ Գոմցյան՝ 60 կգ,
Լուկա Կուբլաշվիլի՝ 48 կգ,
Սախիլ Ալախվերդովի՝ 51 կգ,
Լաշա Գագնիձե՝ 63,5 կգ,
Լաշա Գուրուլի՝ 67 կգ,
Գիորգի Խարաբաձե՝ 75 կգ,
Օթար Նավերիանի՝ 80 կգ,
Գիորգի Ղուշիտաշվիլի՝ 86 կգ,
Գիորգի Ճիղլաձե՝ 92 կգ,
Նիկոլոզ Բեգաձե՝ 92+ կգ։
Մարզիչներ՝ Բեժան Ճիճինավա, Թեյմուրազ Օչիգավա և Իլիա Տլաշաձե: Բժիշկ՝ Բեքա Բրեգաձե։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան