Արգելափակումից դուրս են բերվել 4 բեռնատար և 10 մարդատար ավտոմեքենա , ընդհանուր՝ 25 քաղաքացի
Փետրվարի 24-ին, ժամը 06։49-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վերին Խոտանան գյուղի վերջնամասում բեռնատար ավտոմեքենան բեռնվածության պատճառով չի կարողանում շարունակել ընթացքը և խոչնդոտում է երթևեկությունը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։
«Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարները ժամը 07:45-ից մինչև 13:40-ն ընկած ժամանակահատվածում արգելափակումից դուրս են բերել 4 բեռնատար և 10 մարդատար ավտոմեքենա (25 քաղաքացի)»,- ասվում է հաղորդագրությունում։