ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Զապորոժիեի ատոմակայանի դեմ
ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ է սահմանել Զապորոժիեի ատոմակայանի (ZNPP) դեմ։ «Լենտա․ռու»-ի փոխանցմամբ՝ համապատասխան հայտարարությունը հրապարակվել է նախարարության կայքում։
«SDN OFAC-ի ցանկում ավելացվել են մի շարք կազմակերպություններ,նաև «Զապորոժիեի ատոմակայանի օպերացիոն կազմակերպություն» բաժնետիրական ընկերությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Բացի այդ, պատժամիջոցների ցուցակում ընդգրկվել է կազմակերպության գլխավոր տնօրեն Օլեգ Ռոմանենկոն։
Սպիտակ տունը ավելի վաղ՝ փետրվարի 24-ին, հայտարարել էր նոր պատժամիջոցների մասին։ Սահմանափակումները նախատեսված են Ուկրաինայում ռազմական գործողությունների բռնկման տարելիցի հետ համընկնելու համար։ Հաղորդվել է, որ նոր սահմանափակումները կվերաբերեն ոչ միայն Ռուսաստանին, այլև երրորդ երկրներին, որոնք աջակցում են նրան։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները