Աշոտյան. Ես պնդում եմ ամբողջ պատասխանատվությամբ, որ այդ փաստաթուղթը իրական է
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, որ նախկին եղել է ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը, գրում է.
«Իմ կողմից հրապարակված փաստաթուղթը Արցախն Ադրբեջանին հանձնելու նիկոլական մտադրությունների մասին սպասելիորեն բուռն քննարկման արժանացավ։
Իշխանական թևը խորը և համապարփակ մանդրաժի մեջ էր։
Ճ կլասսի ստատուսչիներից մինչև քպական մանդատավոր բիոզանգված փորձում էր ինչ-որ անհոդաբաշխ բացատրություններ տալ «որտեղից Աշոտյանին էդ թուղթը» հոգոցից մինչև «հա, ի՞նչ, ինչ կուզենք էն էլ կբանակցենք»։
Եվ ահա քիչ առաջ ԱԽՔ Արմեն Գրիգորյանը իր հարցազրույցում փորձեց ինքն իրեն, իսկ իրականում՝ բոլորիդ, կրկին էշի տեղ դնել և հայտարարեց, որ իբր նման փաստաղուղթ Հայաստանը երբեք չի բանակցել։
Այս դավաճանների մարտավարությունը պարզ է. հերքել, ժխտել, ֆռացնել ու խաբել անգամ այն դեպքերում, երբ բռնվել են գործի վրա , ինչպես ռուսը կասեր, с поличным.
Ես պնդում եմ ամբողջ պատասխանատվությամբ, որ այդ փաստաթուղթը իրական է և Հայաստանի դավաճան իշխանությունները, ներառյալ արցախուրաց ԱԽՔ-ը, բանակցում են հենց այդ սկզբունքների շրջանակներում»։
Հարակից հրապարակումներ`
- Հենրիխ Դանիելյան. Նիկոլը պատրաստվում է 120 հազար արցախցիներին` Արցախի հետ միասին հանձնել Ադրբեջանին
- Նաիրա Զոհրաբյան. Ու էս սաղ «բոլոլային» Նիկոլ Փաշինյանը կողմ է եղել
- Արարատին ԱԳ նախարար նշանակելը, մեկ միլիոն դոլարանոց վարկը Գռզոյի բանկից և այլն նրա լռության գինն է. Աշոտյան
- Աշոտյան. Նիկոլը Մյունխենում մեզ ծախելու դավադրության նոր արար կազմակերպեց
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան