Մեր մեջ նոր ուժ, միտք և լուծումներ պետք է գտնենք պայքարը շարունակելու համար. Ավետիք Չալաբյան
«Այսօր մենք ապրում ենք մեր նորագույն պատմության դրամատիկ ժամանակաշրջանը: 35 տարվա պայքարից ու մաքառումից, 15 հազարից ավել մարտական կորուստներ տալուց, 2017 թվականին Արցախի ինքնորոշման իրավունքի ճանաչմանը հասնելուց հետո, մենք այսօր սարսափելի նահանջ ենք ապրում»,-«Արցախի միջազգային ճանաչման հրամայականը» խորագրով համաժողովի Ժամանակ հայտարարեց «Համախմբում» շարժման խորհրդի անդամ Ավետիք Չալաբյանը:
Տեղեկացնելով, որ գործող իշխանությունները միջացառմանը մասնակցելու հրավեր են ստացել, բայց չեն ներկայացրել՝ Չալաբյանը հայտնեց, որ վերջիններս այսօր պատրաստ են հրաժարվել Արցախի ինքնորոշման իրավունքից:
«Պրահայում և Սոչիում արված հայտարարությունները դրա մասին են խոսում, Նրանք փաստացի պատրաստ են իջեցնել Արցախի կարգավիճակը, որպես Ադրբեջանում ազգային փոքրամասնության իրավունքների խնդրի և բացահայտ դրա մասին խոսում են»,-ասաց Չալաբյանը:
Ըստ նրա՝ իշխանությունները փորձում են բոլորին համոզել որ այլընտրանք չկա, քանի որ Արցախի միջազգային ճանաչման համար պայքարը վտանգում է ՀՀ-ն, որ այն երկկողմանիորեն բաց է թողնում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանները և վերջինիս ուժային գերակայությունը կարող է հանգեցնել նրան, որ ՀՀ-ն կորցնի տարածքներ և սուվերենությունը:
«Մի պահային անբարենպաստ իրավիճակը չի կարող այսօր պատճառ հանդիսանալ, որ մենք հանձնվելով, երկնչելով շրջենք պատմության մեր այս էջը և, ըստ էության, փակենք հայ ազգի պատմությունը, համակերպվենք նրա հետ, որ մենք չունենք ազգային ապագա»,-ասաց Չալաբյանը և հարց տվեց, թե արդյոք հայ ժողովուրդը սպառել է այդ ուժերը՝ պտասխանելով, որ միջոցառման նպատակն այդ ուժերն ի մի բերելն է, մտավոր ներուժն իրար հետ համադրելը
Նա հայտարարեց, որ պայքկարը չի դադարում:
«Պարզապես մեր մեջ նոր ուժ, միտք և լուծումներ պետք է գտնենք այդ պայքկարը շարունակելու համար: Արցախի համար պայքարը, պայքար չէ միայն Արցախի համար՝ այն պայքար է մեր լինելիության և տեսակի վերակերտման համար»,-ասաց «Համախմբում» շարժման խորհրդի անդամը և բանախոսներին հորդորեց անաչառ գնահատել իրողությունները, հայացքն ուղղել ապագային և լուծումներ առաջարկել:
Հարակից հրապարակումներ`
- Այս իրականությունը գնահատում ենք «գողացված ուրախության իրականություն». Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
- Ռուբեն Վարդանյան. Արցախցիների մեծամասնությունը չի տեսնում այլ տարբերակ, քան անկախ լինելն է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան