Ավստրալիան պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի հինգ փոխվարչապետների և պատրիարք Կիրիլի նկատմամբ
Ավստրալիայի իշխանությունները պատժամիջոցների ցուցակում ներառել են Ռուսաստանի փոխվարչապետներին, նախարարներին, նահանգապետերին, Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլին։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Ավստրալիայի ՆԳՆ-ից։
Բացի այդ, Ավստրալիան ցուցակում ընդգրկել է ԱԴԾ սահմանապահ զորքերի ղեկավար Վլադիմիր Կուլիշովին, Դաշնային քրեակատարողական ծառայության տնօրեն Արկադի Գոստևին, փիլիսոփա Ալեքսանդր Դուգինին, բարեկամության, խաղաղության և զարգացման ռուս-չինական կոմիտեի նախագահ Բորիս Տիտովին, Առաջին ալիքի գլխավոր տնօրեն Կոնստանտին Էռնստին և «Ազգային պաշտպանություն» ամսագրի գլխավոր խմբագիր Իգոր Կորոտչենկոյին։
Մինչ օրս Ուկրաինայի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների պատճառով Ավստրալիան պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի և Բելառուսի ավելի քան 1000 քաղաքացիների, այդ թվում՝ երկու երկրների նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ալեքսանդր Լուկաշենկոյի, ինչպես նաև ռուսական խոշոր ձեռնարկությունների և կազմակերպությունների դեմ։ Բացի այդ, արգելվել է զենքի ու բաղադրիչների, նավթի ու գազի արդյունահանման համար հումքի ու սարքավորումների արտահանումը, ռուսական էներգակիրների, զենքի ու զինամթերքի ներմուծումը։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները