Քանի դեռ նախկին պայմանավորվածությունները չեն իրականացվել, չի կարելի անցնել հաջորդ պայմանավորվածություններին. Օրբելյան
«Բավականին շատ գործիքկազմ կա, բայց դրա համար անհրաժեշտ է, որպեսզի Հայաստանը և բանակցող այն կողմը, որը ցանկանում է նման արդյունքի հասնել, նման ցանկություն ունենա որպես առաջին կետ»,- «Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հրամայականը» գիտագործնական համաժողովին լրագրողների հետ զրույցում ասաց իրավաբան Արամ Օրբելյանը՝ պատասխանելով Արցախի միջազգային ճանաչման հնարավորությունների մասին հարցին։
Ըստ նրա, դրանից հետո գործընթացները բազմաթիվ են՝ սկսած ինքնորոշված լինելու հանգամանքը հաստատելուց, ավարտած մի շարք այլ հանգամանքներով՝ պայմանավորված մարդու իրավունքների կոպիտ խախտումով, Արցախն Ադրբեջանի կազմում ինտեգրելու անհնարինությամբ:
Արամ Օրբելյանի խոսքով, գործընթացը պետք է տեղի ունենա Մինսկի կոնֆերանսի շրջանակներում, եթե այլ մոդել չմշակվի, սակայն առաջին նախապայմանը պետք է լինի այն, որ բանակցող կողմը՝ ՀՀ-ն, ունենա դիրքորոշումը, որ պետք է այդ ուղղությամբ բանակցել և ոչ թե ասել՝ «դե մեզ ասում են ուրիշ բան բանակցեք, նշաձող իջեցրեք, մի բանակցեք, հանձնեք….»:
Խոսելով Հաագայի դատարանի որոշման մասին՝ իրավաբանը նշեց, որ միջազգային իրավունքը պետք չի դիտել ռաֆինացված, բացառապես մի կտորով, որ դատարանը որոշեց, չորոշեց։
«Շատ էական է՝ ինչ արդյունք է ցանկանում ստանալ Հայաստանը։ Եթե մեր արդյունքն այն է, որ Արցախը պետք է մնա Ադրբեջանի կազմում, ուղղակի ճանապարհ լինի, մարդիկ տեղաշարժվեն, դա մեկ տամաբանություն է, եթե արդյունքն այն է, ինչ-որ ես եմ ցանկանում ու գտնում, որ կարող ենք հասնել, որ Արցախը կարող է անկախանալ, քայլերից մեկն է, որ հնարավորություն է տալիս բանակցային գործընթացի ուղղությունը փոխել դեպի ճիշտ հարցադրումներ, դեպի ճիշտ գործընթացներ»,- ասաց Արամ Օրբելյանը։
Նա շեշտեց՝ քանի դեռ նախկին պայմանավորվածությունները չեն իրականացվել, չի կարելի անցնել հաջորդ պայմանավորվածություններին. «Այսինքն, քանի դեռ ռազմագերիները չեն վերադարձվել, այլ բան չպետք է բանակցվի, քանի դեռ Արցախի ճանապարհը չի բացվել, ինչպես որոշել է դատարանը, հաջորդ քայլ չպետք է բանակցվի։ Այսպես է՝ եթե դու զիջում ես, անընդհատ զիջելու ես։
Շատ հանգիստ ու ճիշտ առիթ է՝ ցանկացած բանակցություններից առաջ... Կլաարն էր այսօր գալիս Հայաստան, հանդիպումների ժամանակ ասեն՝ բարձ ձեզ, մենք չենք շարունակելու որևէ բան ձեզ հետ քննարկել, քանի դեռ ճանապարհը բաց չէ։ Բարև ձեզ, մենք ունենք քննարկելու ընդամենը մեկ հարց՝ ի՞նչ եք անում, որպեսզի դատարանի որոշումն իրականացվի, այլ բան չենք ուզում քննարկել։
Միշելը կզանգի՝ բարձ ձեզ, լավ է, որ զանգել եք, ուզում ենք քննարկել դատարանի որոշման կատարումը, ուրիշ ոչ մի բան»։
Նրա կարծիքով, Հայաստանն ունի դիմակայելու ռեսուրս, ունի նաև բանակցելու հնարավորություն։
Մանրամասն՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Միջազգային հանրությունն ունի Արցախի հանրապետության ճանաչման իրավական, պատմական և քաղաքական բավարար հիմքեր.Սերգեյ Ղազարյան
- Փաշինյանի մոտ կանգնած մարդկանց ասացի՝ ձեր ղեկավարին փոխանցեք, որ Մադրիդյան փաստաթղթի հեղինակն այստեղ է, կարող է կանչել ու խորհրդակցել. Օսկանյան
- Սիրանուշ Սահակյան. Ադրբեջանը չունի բավարար ռեսուրս, որպեսզի տևական ժամանակ կյանքի չկոչի դատարանի պահանջները
- Եթե խաղաղության պայմանագիրն այդ տեսքով ստորագրվի, Արցախը վերածվելու է Ջավախքի, տարիներ անց՝ Նախիջևանի. Օսկանյան
- Ոչ թե Արցախի ինքնորոշումն է անսակարկելի, այլ անկախությունը. Վարդան Պողոսյան
- Արամ Օրբելյան. Ես միայն կողմ եմ, որ ԼՂ հարցը լուծվի տարածքային ամբողջականության շրջանակներում
- Լևոն Գևորգյան. Պետք է քաջ գիտակցենք, որ գործ ունենք մի պետության հետ, որը սահմանադրական իրավունքի մակարդակում հերքում է Հայաստանի՝ անգամ 29 հզ քկմ կոնցեպտը
- Մեր մեջ նոր ուժ, միտք և լուծումներ պետք է գտնենք պայքարը շարունակելու համար. Ավետիք Չալաբյան
- Այս իրականությունը գնահատում ենք «գողացված ուրախության իրականություն». Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
- Ռուբեն Վարդանյան. Արցախցիների մեծամասնությունը չի տեսնում այլ տարբերակ, քան անկախ լինելն է
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին