Արցախից 9 հիվանդ տեղափոխվել է Երևան
Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ուռուցքային հիվանդություններով և շտապ վիրահատական միջամտություններ պահանջող ախտաբանությամբ 9 անձ այսօր՝ փետրվարի 24-ին, «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել է ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։
9 բուժառուներ, ովքեր պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ բուժում ստանալու համար, ուղեկցողների հետ վերադարձել են Արցախ։ Այս մասին հայտնում են ԱՀ առողջապահության նախարարությունից։
ԱՀ առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բուժհաստատություններում շարունակում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները։
«Արևիկ» բուժմիավորումում 5 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում:
«Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում 6 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 3-ը ծայրահեղ ծանր վիճակում է։
Մինչ այսօր «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել ընդհանուր 122 հիվանդ։
Հարակից հրապարակումներ`
- Միջազգային հանրությունն ունի Արցախի հանրապետության ճանաչման իրավական, պատմական և քաղաքական բավարար հիմքեր.Սերգեյ Ղազարյան
- Արցախի մշակութային հարստությունը՝ առցանց ցուցահանդեսում
- Ռասայական խտրականության ու ատելության ենթարկվող Արցախի ժողովուրդը պարզապես չի կարող ապրել Ադրբեջանի կազմում. Հարությունյան
- Փետրվարի 23-ից Արցախի գործող բոլոր մանկապարտեզները կվերաբացվեն
- Արցախից 8 հիվանդ տեղափոխվել է Հայաստան
- 7 հիվանդ Արցախից տեղափոխվել է Հայաստան, 1 բուժառու ուղեկցողի հետ վերադարձել է Արցախ