ՊՆ նախկին շենքի բնակիչների 2 մանկահասակ երեխաներ հոսպիտալացվել են․ Դանիելյան
«Հայաստան» խմբակցության պատգամավորներ Գառնիկ Դանիելյանը գրում է․
«Սիրելի հայրենակիցներ, իմ հրապարակումներում պարբերաբար անդրադառնում եմ ՊՆ նախկին շենքի բնակիչների խնդրին։
Ինչպես տեղյակ եք, մենք, որպես նվազագույն պահանջ, առաջարկել էինք ոստիկանությանը 2-րդ վրան տեղադրելու թույլտվություն տալ։
Քիչ առաջ տեղեկացա, որ մեր համառ ջանքերն իրենց արդյունքը տվել են․ բնակիչները կարողացել են տեղադրել 2-րդ վրանը։
Ցավոք տեղեկացա նաև, որ մանկահասակ 2 երեխա հոսպիտալացվել է։
Իշխանությունը և իրավասու անձինք այս երեխաների առողջության և դրսում գիշերող մարդկանց առողջության վատթարացման բոլոր հետևանքների պատասխանատուն են։
Շարունակելու եմ այցելել և հետևողական լինել, որպեսզի մեր հայրենակիցների իրավունքները ի վերջո պաշտպանվեն, և խնդիրը հանգուցալուծվի հօգուտ բնակիչների»։
Հարակից հրապարակումներ`
- ՊՆ նախկին շենքի բնակիչներին թույլ են տվել տեղադրել վրաններ
- Սոցնախ. Հորդորում ենք ՊՆ նախկին շենքի բնակիչներին դիմել սոցաշխատողներին
- ՊՆ նախկին շենքի բնակիչները կարող են գնալ «Նաիրի» մշակույթի տուն, սոցծառայությունը հաշվառում է. Գևորգ Ազիզյան
- ՊՆ նախկին շենքի տարածքից ոստիկանություն է տարվել 22 մարդ