ԵՄ-ն չի ցանկանում Ռուսաստանի կործանումը. Բորել
Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ ԵՄ-ն չի ցանկանում Ռուսաստանի «կործանումը»։
«Մենք չենք աջակցում Ուկրաինային՝ Ռուսաստանում քաղաքական փոփոխություններ իրականացնելու համար, և, անկեղծ ասած, մենք չենք ցանկանում Ռուսաստանի կործանումը»,- «Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ, ասել է Բորելը իսպանական «Periodico» թերթին տված հարցազրույցում։
Ինչպես նշել է ԵՄ դիվանագիտության ղեկավարը, ոչ բոլոր եվրոպական երկրներն են նույն կերպ վերաբերվում հակամարտությանը։
«Կա մի երկիր, որը շատ թերահավատորեն է վերաբերվում պատժամիջոցների հետեւանքներին, կարծում է, որ դրանք ոչ մի ազդեցություն չունեն, և որ դրանք չպետք է կիրառվեին, քանի որ մենք մեր ոտքին ենք կրակում»,- հայտարարել է Բորելը՝ հավելելով, որ այդ երկիրը, միևնույն է, քվեարկել է պատժամիջոցների վերաբերյալ բոլոր առաջարկների օգտին:
Բորելի խոսքով՝ ԵՄ-ն չափազանց աստիճանական մոտեցում է ցուցաբերել ուկրաինական ճգնաժամին։ Նա նշել է, որ Եվրամիությունը ավելիին կհասներ, եթե անմիջապես «Leopard» տանկեր ուղարկեր Կիև, այլ ոչ թե երեք ամիս ծախսեր այս թեմայի քննարկման վրա։
Հարցին, թե որքան զինամթերք կա ԵՄ երկրների զինանոցներում, Բոլեը պատասխանել է. «Մենք գիտենք, թե ինչ ունենք: Մենք գիտենք, որ դա բավարար է այս պահի համար»։
Նա եվրոպական երկրներին կոչ է արել արագացնել արտադրության տեմպերը և օգտագործել պահուստները։ «Եթե խոսքը գնում է Ուկրաինային զինամթերքի մատակարարման մասին, պաշարների սահմանափակումները նշանակություն չունեն»,- հավելել է Եվրոպական դիվանագիտության ղեկավարը։
Հարակից հրապարակումներ`
- ԱՄՆ-ը կարող է ֆինանսական օգնություն տրամադրել Ուկրաինային տարածքների կորստի դիմաց
- Ուկրաինայի հարցով բանակցությունների ժամանակը դեռ չի եկել. Շոլց
- Զելենսկին Ռադային առաջարկել է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի բոլոր բանկերի դեմ 50 տարի ժամկետով
- ԵՄ-ն մինչև 2024 թ-ի փետրվարի 24-ը երկարաձգել է հակառուսական պատժամիջոցները
- Բայդենը խոստացել է Ուկրաինային տրամադրել մոտ 700 տանկ և հազարավոր զրահատեխնիկա
- Ուրսուլա ֆոն դեր Լեյեն. ՌԴ-ի դեմ պատժամիջոները նախապատրաստել էինք մինչև ուկրաինական հակամարտության մեկնարկը
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները