Եվրահանձնաժողովն իր աշխատակիցներին արգելել է օգտվել TikTok-ից
Եվրահանձնաժողովը կարգադրել է իր աշխատակազմին հեռացնել չինական սոցիալական ցանցի TikTok հավելվածը կորպորատիվ հեռախոսներից և գաջեթներից, ինչպես նաև աշխատանքային ծրագրերով աշխատող անհատական սարքերից։ Որոշումը կապված է Եվրոպական հանձնաժողովի կողմից կիբերանվտանգության վերաբերյալ միջոցառումների ընդունման հետ, գրում է Euronews-ը։
Նշվում է, որ պաշտոնյաներին և աշխատակիցներին խնդրել են հեռացնել հավելվածն իրենց աշխատանքային սարքերից ոչ ուշ, քան մարտի 15-ը:
«Եվրահանձնաժողովը կենտրոնացած է մեր գործընկերների և մեզ հետ համագործակցող բոլորի կիբերանվտանգության պաշտպանության վրա։ Այս համատեքստում կիբերանվտանգության հետ կապված որոշում է կայացվել»,- ասել է ԵՄ ներքին շուկայի հարցերով եվրահանձնակատար Թիերի Բրետոնը։
TikTok-ի ներկայացուցչի հայտարարության մեջ, որը հաղորդում են եվրոպական ԶԼՄ-ները, ասվում է, որ ընկերությունը հիասթափված է այդ րոշումից, որը համարում են «սխալ և մոլորությունների վրա հիմնված»։
Եվրահանձնաժողովը նաև խնդրել է իր աշխատակիցներին հեռացնել TikTok հավելվածը իրենց անձնական սարքերից, այդ թվում՝ հեռախոսներից, եթե դրանց վրա տեղադրված են պաշտոնական հավելվածներ, ներառյալ էլեկտրոնային փոստի և վիդեո կոնֆերանսի հավելվածները:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները