Թուրքիայում ստորգետնյա ցնցումները շարունակվում են
Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների վարչության (AFAD) վերջին տվյալների համաձայն՝ 4․4 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Դողանշեհիր շրջանում ժամը 14.41-ին 7 կմ խորությամբ։ Այն զգացվել է նաև հարակից շրջաններում։
Էրմենիհաբերի փոխանցմամբ, փետրվարի 6-ին Քահրամանմարաշում տեղի ունեցած 7․7 և 7․6 մագնիտուդով երկրաշարժների հետևանքով Դողանշեհիրում առկա 12000 շինություններից 6000 փլուզվել էր կամ ուժեղ վնասվել։
Մալաթիայի նահանգապետարանի հայտնած տեղեկությունների համաձայն՝ Մալաթիա քաղաքում փլուզված շենքերի թիվը հասնում է 3103-ի, իսկ մեծ վնաս կրածների թիվը՝ 18029։
Փետրվարի 23-ի երեկոյան ևս մեկ երկրաշարժ է տեղի ունեցել Հաթայում, այս անգամ 5.0 մագնիտուդ հզորությամբ:
Նշենք նաև, որ երկրաշարժերից մահացած քաղաքացիների թիվը վերջին հրապարակված տվյալներով կազմում է 43.556:
Ավերվել են մեծ թվով բազմաբնակարան շենքեր, գյուղական տներ ու հասարակական նշանակության շինություններ:
Թուրքիայի քաղաքաշինության նախարարության հրապարակած ամենաթարմ տվյալների համաձայն՝ 164 հազար շենք-շինություններ ավերված են կամ ենթակա են շտապ քանդման:
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիայում 61 փաստաբան պահանջում են քրգործ հարուցել Էրդողանի դեմ երկրաշարժի կապակցությամբ
- Թուրքիայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 42310-ի
- Թուրքիայում երկրաշարժից հետո կալանավորել է 93 մարդ՝ դիակապտության մեջ կասկածանքով
- Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժից առաջ երկնքում կապույտ բռնկում է նկատվել
- Թուրքիայի հայությունը երկրաշարժից տուժած գոտուն նվիրաբերել է ավելի քան 5մլն լիրա
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան