Կիևը չի ապացուցել Թեհրանի կողմից Մոսկվային զենք մատակարարելու փաստը. Իրանի ԱԳՆ
Ուկրաինան, ինչպես նաև այն երկրները, որոնք պնդում են, որ Իրանը իբր աջակցում է Մոսկվային զենքի մատակարարման հարցում, դեռ դրա համոզիչ ապացույցները չեն ներկայացրել: «ՌԻԱ նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանաանին։
«Իրանին մեղադրողները և նրանք, ովքեր պնդում են, թե Իրանը զենքով աջակցում է հակամարտող կողմերից մեկին, աջակցում է Ռուսաստանին ընդդեմ Ուկրաինայի, մինչ այժմ չեն ներկայացրել որևէ համոզիչ ապացույց և հեղինակավոր փաստաթուղթ այս կապակցությամբ։ Դրանք չեն տրամադրվել նույնիսկ Օմանում (2022 թվականի նոյեմբերին ) կայացած Իրանի և Ուկրաինայի տեխնիկական մասնագետների հանձնաժողովի համատեղ նիստի մասին»,-ասել է Քանաանին։
Արևմտյան երկրները պնդում են, որ Իրանը, իբր, ներկայումս անօդաչու սարքեր է մատակարարում Ռուսաստանին Ուկրաինայում ռազմական գործողությունների համար։ Մոսկվան և Թեհրանը բազմիցս հերքել են նման մեղադրանքները։ Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը հայտարարել է, որ Թեհրանը Ռուսաստանի Դաշնությանը մատակարարել է անօդաչու սարքեր, սակայն Ուկրաինայում հատուկ գործողության մեկնարկից մի քանի ամիս առաջ։ Ի պատասխան Իրանը նաև ընդլայնեց իր պատժամիջոցները Եվրամիության դեմ։
Հարակից հրապարակումներ`
- ԱՄՆ-ը բանակցություններ կվարի Պարսից ծոցի երկրների հետ Իրանի, հակաօդային պաշտպանության, ահաբեկչության դեմ պայքարի շուրջ
- Իրանի անվտանգության ուժերը բացահայտել են Սպահանում գտնվող օբյեկտի վրա հարձակված անօդաչու թռչող սարքի ստեղծողին
- Իրանի ԱԳՆ-ն դատապարտել է «Charlie Hebdo»-ի հրապարակած ծաղրանկարը
- Հայաստանից դեպի Իրան տանող միակ ճանապարհն է