Կոնվերս Բանկն ընդլայնել է թվային հարթակներում ֆինանսավորման գործիքակազմը
Snap ֆինանսավորումն արդեն հասանելի է Կոնվերս Մոբայլ հավելվածում: Այս պրոդուկտի ներդրմամբ Բանկն ընդլայնում է թվային հարթակներում ֆինանսավորման գործիքակազմը՝ զգալիորեն մեծացնելով ֆինանսական միջոցների հասանելիությունն իր հաճախորդների համար 24/7 ռեժիմով:
Ակնթարթային ֆինանսավորման համար չեն պահանջվում լրացուցիչ փաստաթղթեր և երաշխավորներ: Կիրառվում է անհատականացված, պարզ տոկոսադրույք. թաքնված այլ վճարներ՝ այդ թվում տրամադրման և սպասարկման վճար նախատեսված չէ:
Մինչև 10 մլն ՀՀ դրամի չափով, 36 ամիս մարման ժամկետով ակնթարթային ֆինանսավորումից օգտվելու համար անհրաժեշտ է Մոբայլ հավելվածի վերին անկյունի «+» բաժնում ընտրել «Ստանալ վարկ»-ը և հետևել հրահանգներին: Գումարն ընթացիկ կամ քարտային հաշվին է մուտքագրվում 1-2 րոպեում:
Բանկում նշել են նաև, որ ֆինանսավորման կարող են դիմել նաև Կոնվերս Բանկի հաճախորդ չհանդիսացող անձինք՝ այցելելով ցանկացած մասնաճյուղ:
Snap ֆինանսավորման մանրամասները՝ այստեղ, 010-511-211
Բանկը վերահսկվում է ԿԲ կողմից:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան