«Հրապարակ». Արցախում չկա մեկը, որը հնարավոր համարի Արցախի ինտեգրումն Ադրբեջանի հետ
«Հրապարակ» թերթը գրում է.
«Արցախյան աղբյուրը վստահեցրեց, որ Արցախում չկա մեկը, որը հնարավոր համարի Արցախի ինտեգրումն Ադրբեջանի հետ:
Բոլորը միակարծիք են, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, անգամ՝ ֆիզիկական ոչնչացման սպառնալիքով: Սակայն մարտավարության մեջ կա 2 տարբեր մոտեցում․ անհաշտ ռուբենվարդանյանական գիծը, որ ոչ մի հարցում չի կարելի բանակցել Ադրբեջանի հետ, և Արայիկ Հարությունյանի գիծը, որը բանակցելու՝ մանր բաներում զիջելու, գլխավոր` անկախության հարցում անսասան մնալու կողմնակից է:
Ըստ էության, երկխոսելու կողմնակիցներն այս փուլում հաղթեցին, ենթադրվում է, որ առաջիկայում Ադրբեջանի և Արցախի ներկայացուցիչները կհանդիպեն: Դրա մասին էր Հարությունյանի ուղերձի Ե կետը. «Բանակցային պատվիրակությունների կազմերը պետք է որոշվեն բացառապես կողմերի կողմից, ինչը նշանակում է, որ Ադրբեջանը չի կարող միջամտել արցախյան պատվիրակության կազմի ձևավորման հարցում»»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները