Ղազախստանը բենզինի և դիզվառելիքի հետ միասին կարգելի երկրից նաև ածխի արտահանումը
Ղազախստանը վեց ամսով կարգելի ածխի արտահանումը երկրից ավտոմոբիլային ճանապարհով:« Sputnik-Մերփավոր արտասահման»-ի տարածած լուրին անդրադարձել է «Գազետա ռու»-ն։
Հանրապետությունն արգելել է նաև ցանկացած տրանսպորտային միջոցներով երկրից բենզինի և դիզվառելիքի արտահանումը։
Դեկտեմբեր-հունվարին Ղազախստանը ստիպված եղավ դադարեցնել գազի արտահանումը Չինաստան՝ ներքին շուկայում գազի սուր պակասի պատճառով։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ղազախստանի Ազգային բանկը բազային տոկոսադրույքը պահել է տարեկան 16,5% մակարդակում։ Այս մասին ասվում է կարգավորողի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է կայքում։
Հարակից հրապարակումներ`
- Ղազախստանում չեղարկվել է Ավրահամ Ռուսոյի համերգը
- ԱՊՀ ՄԽՎ-ն 50 մարդ կուղարկի Ղազախստանի խորհրդարանական ընտրություններին՝ դիտորդական առաքելության
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին