ՄԱԿ-ի վարձկանների կիրառման հարցերով աշխատանքային խումբը կայցելի Հայաստան
Միավորված ազգերի կազմակերպության վարձկանների կիրառման հարցերով աշխատանքային խումբը 2023 թվականի փետրվարի 20-ից 27-ը կիրականացնի իր առաջին այցը Հայաստան։
Աշխատանքային խումբը կայցելի մայրաքաղաք Երևան և Սյունիքի մարզ։ Փորձագետները կհանդիպեն կառավարության պաշտոնյաների, քաղաքացիական հասարակության և ոչ կառավարական կազմակերպությունների անդամների, տուժածների և նրանց ներկայացուցիչների հետ:
«Աշխատանքային խումբը նախնական դիտարկումներով կկիսվի երկուշաբթի՝ փետրվարի 27-ին, տեղական ժամանակով ժամը 15:00-ին մամուլի ասուլիսի ընթացքում, որը տեղի կունենա Երևանում՝ Կոնգրես հյուրանոցի Պիկասո խորհրդակցությունների սրահում: Մուտքը խիստ սահմանափակ է:
Աշխատանքային խումբն իր եզրակացությունները և առաջարկությունները Մարդու իրավունքների խորհրդին կներկայացնի 2023 թվականի սեպտեմբերին»,-հայտնում են ՄԱԿ-ից։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները