Մոլդովայի բնակիչները հավանություն չեն տալիս գյուղատնտեսական հողերի օտարերկրացիներին վաճառելուն
Մոլդովացիների կեսից ավելին դեմ է գյուղատնտեսական հողերի հնարավոր վաճառքին օտարերկրացիներին։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ ասվում է սոցիալական և քաղաքագիտական հետազոտական ընկերության Intellect խմբի կողմից ուրբաթ հրապարակված հարցման մեջ:
Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ Մոլդովայի նախկին նախագահ Իգոր Դոդոնն ավելի վաղ հայտարարել էր, որ Մոլդովային ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ տրամադրելու համար Բրյուսելը Քիշնևի համար մի շարք պայմաններ է առաջադրել, որոնցից մեկն էլ հողի վաճառքն է օտարերկրացիներին։
Եվրամիության պետությունների և կառավարությունների ղեկավարները 2022 թվականին Բրյուսելում կայացած գագաթնաժողովում հավանություն են տվել Մոլդովային միությանն անդամակցելու թեկնածուի կարգավիճակի տրամադրմանը։
Հոկտեմբերին Եվրոպական ինտեգրման հանձնաժողովը կոչ է արել բարեփոխումներ իրականացնել մի շարք ոլորտներում և վերանայել տեղական օրենսդրությունը եվրոպական չափանիշներին համապատասխան:
«Շոր» ընդդիմադիր կուսակցությունը և «Ֆերմերների ուժը» ասոցիացիայի ղեկավար, խորհրդարանի նախկին փոխնախագահ Ալեքսանդր Սլուսարին ասել է, որ Մոլդովայի հողային նոր օրենսգրքի նախագիծը, որը ներկայացվել է հանրային քննարկման, թույլ է տալիս հողերը վերավաճառել օտարերկրացիներին։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան