Քաղաքագետ. Ռուբեն Վարդանյանը նախընտրեց գնալ Նիկոլի ու Արայիկի ճանապարհով
Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը, անդրադառնալով Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանի՝ պաշտոնանկությունից հետո հնչեցրած հայտարարություններին, գրում է.
«Ռուբեն Վարդանյանն ուներ Արցախի համար կարևոր գործ անելու լավ հնարավորություն։ Ուներ ժողովրդին համախմբելու մեծ պոտենցիալ: Նաև քաղաքական ամենատարբեր շրջանակների, ինչպես նաև բազում հանրային գործիչների աջակցությունն ուներ։ Կարող էր ու պարտավոր էր արդարացնել բոլոր այն սպասելիքները, որ հենց ինքն էր ձևավորել Արցախի հայության շրջանում։ Փոխարենը նախընտրեց գնալ Նիկոլի ու Արայիկի ճանապարհով։
Սպասելի՞ էր արդյոք նրա այս քայլը։ Թերևս այո։ Այդ դեպքում, կհարցնեք, ինչու՞ էիր պաշտպանում նրան։ Որովհետև հույս ունեի։ Փոքր հույս։ Իսկ հիմա արդեն այլ լուծումներ է պետք փնտրել Արցախի համար»։
Հարակից հրապարակումներ`
- «Ժողովուրդ». Երբ Ռուբեն Վարդանյանը նշանակվեց պետնախարար, նրա թիմակիցները ակնհայտորեն սկսեցին աշխատել Արայիկ Հարությունյանի դեմ
- Ովքեր ասում են՝ Ռուբեն Վարդանյանի հեռացումը Ադրբեջանի ցանկությունը չէր, քաղաքական առումով անգրագետ են․ Քաղաքագետ
- Կարծում եմ՝ Ռուբեն Վարդանյանն այսօր լուրջ ասելիք պիտի ունենա․ Զոհրաբյան
- Արայիկ Հարությունյան. Որոշում եմ կայացրել Ռուբեն Վարդանյանին ազատելու պետական նախարարի պաշտոնից
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան