Տիգրան Աբրահամյան. Չստացվի այնպես, որ միջանցքի բացումից հետո պարզվի, որ իրականում միջանցք գոյություն չունի
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է.
«Ադրբեջանցիները ոչ պաշտոնապես գրում են միջանցքի` Շուշիի հարակից հատվածում, ադրբեջանական հսկիչ անցակետի տեղակայման աշխատանքների մեկնարկի մասին` տրանսպորտային միջոցների համար նախատեսվսծ ռենտգեն սարքի տեղադրմամբ:
Թե ինչքանով է տեղեկությունը համապատասխանում իրականությանը դժվար է միանշանակ ասել, սակայն այն, որ դրա մասին Ադրբեջանի նախագահը բազմիցս խոսել է` վաղուց է հայտնի:
Չստացվի այնպես, որ միջանցքի բացումից հետո պարզվի, որ իրականում միջանցք գոյություն չունի, իսկ Հայաստանից Արցախ ու հակառակ ուղղությամբ շարժերը վերահսկվում են նաև ադրբեջանցիների կողմից»։
Հարակից հրապարակումներ`
- Աշոտյան. Ես պնդում եմ ամբողջ պատասխանատվությամբ, որ այդ փաստաթուղթը իրական է
- Նաիրա Զոհրաբյան. Ու էս սաղ «բոլոլային» Նիկոլ Փաշինյանը կողմ է եղել
- Լաչինի միջանցքի կարգավորումները բանակցված և ստորագրված են․ Միրզոյան
- Արարատ Միրզոյանն ընդգծել է ԼՂ միջազգային համապատասխան մարմինների անարգել հումանիտար հասանելիության հրամայականը