Ներկայացվել է մայրաքաղաքում 85 հա տարածքում բազմաֆունկցիոնալ համալիրի կառուցման գաղափարը
Կառուցապատման ներդրումային ծրագրի առաջարկ քննարկելու նպատակով Քաղաքաշինության կոմիտեում փետրվարի 22-ին հյուրընկալել են կառուցապատող ընկերության և «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի ներկայացուցիչներին: Այս մասին հայտնում են ՀՀ քաղաքաշինության կոմիտեից։
«Դիտարկվում է մայրաքաղաքում՝ 85 հա տարածքում, ներդրումային ծրագրեր իրականացնելու հնարավորությունը: Այդ նպատակով փոխվարչապետի հանձնարարությամբ մեկնարկել են հանդիպումներ կառուցապատման առաջարկներ ներկայացնող ընկերությունների հետ:
Քաղաքաշինության կոմիտեի պատասխանատուները լսել են հանդիպմանը մասնակցող կառուցապատողի առաջարկները՝ բազմաֆունկցիոնալ համալիր կառուցելու վերաբերյալ, ընդգծել քաղաքաշինական նորմերին համապատասխան նախագծի մշակման կարևորությունը, ինչպես նաև ծանոթացրել քաղաքաշինական ընթացակարգերի և անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացման մանրամասներին»,- ասվում է հաղորդագրությունում:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան