ԱՊՀ-ի մշտական ներկայացուցիչների խորհրդի նիստը տեղի կունենա փետրվարի 28-ին Մինսկում
Փետրվարի 28-ին Մինսկում Անկախ Պետությունների Համագործակցության Գործադիր կոմիտեում տեղի կունենա Համագործակցության անդամ պետությունների կանոնադրական և այլ մարմիններում մշտական լիազոր ներկայացուցիչների խորհրդի հերթական նիստը: Ինտերֆաքսի հաղորդմամբ, հայտնել է ԱՊՀ Գործադիր կոմիտեի մամուլի ծառայությունը։
«Նախատեսվում է, որ հանդիպմանը կմասնակցի ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Մամուլի ծառայությունը մանրամասնել է, որ հանդիպմանը մշտական ներկայացուցիչները կքննարկեն ԱՊՀ դիտորդական առաքելության գործունեությունը նախագահական և խորհրդարանական ընտրություններում, ինչպես նաև Համագործակցության անդամ երկրներում 2021-2022 թվականներին անցկացվող հանրաքվեները։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին